Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 20:01
Արմինֆո. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը հայտնվել է 107-րդ հորիզոնականում:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 19:02
Արմինֆո. "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հիացած չէ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններով, սակայն դրանք համարում քայլ առաջ "չար իշխանությունների դեմ պայքարում": Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:48
Արմինֆո. Մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին տրված քվեաթերթիկների թվի էական նվազում է դիտվում: Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:46
Արմինֆո. Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասված է.
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:14
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնում երրորդ ժամկետի, քանի որ նախորդ ընտրություններն արտահերթ էին, կարող է ընդդիմությունից խլել նրան իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը, ով խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ ։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 17:48
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկա։ Այդ մասին հունիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:48
Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: ՀՀ կառավարությնա հաղորդագրության համաձայն, Էրդողանի ուղերձում ասված է.
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:31
Արմինֆո. Արդշինբանկը երկրորդ անգամ ստանձնեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորի դերը (Flagship Sponsor)՝ վերահաստատելով իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային ֆինանսական համագործակցության և տնտեսական զարգացման օրակարգում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:25
Արմինֆո. Հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների պայմաններում ընդդիմության կողմից մանդատներ վերցնելը, մեղմ ասած, անտրամաբանական է, կարծում է ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:24
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում գազի գների շուրջ Ռուսաստանի հետ գործող պայմանավորվածություններից հրաժարվելը:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 15:39
Արմինֆո. Հայաստանում համընդհանուր ընտրությունների արդյունքներն ազդարարում են քաղաքական գծի լայն հաջորդականության մասին, ինչը, հնարավոր է, կամրապնդի երկրի արեւմտամետ աշխարհաքաղաքական հետագիծը եւ, հավանաբար, կաջակցի հետագա առաջընթացին հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում: '
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:44
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավեր ստանալու դեպքում այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:24
Արմինֆո. ԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օր։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ի կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:11
Արմինֆո.«Միջին միջանցքը», որը կապում է Ասիան Եվրոպայի հետ և շրջանցում այլընտրանքային աշխարհաքաղաքական կենտրոնները, այլևս տեսական նախագիծ չէ, այլ վերածվել է լիարժեք գործող մայրուղու, որը պատրաստ է ընդունել բեռնափոխադրումների աննախադեպ ծավալներ։ Այս մասին գրում է թյուրքագետ Անժելա Սիմոնյանը։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 13:57
Արմինֆո. Հայաստանում կլուծվեն ընտանիքների ապահովվածության գնահատման համակարգի ներդրման պիլոտային ծրագրի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները, որն իրականացվում է Կոտայքի և Սյունիքի մարզերում։ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում փոփոխություններ է կատարել այդ ծրագրում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 13:53
Արմինֆո.Հունիսի 10-ի գիշերը Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկուտի հետևանքով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 10:13
Արմինֆո.Գործնականում և ողջամտության շրջանակներում չկան խոչընդոտներ, որոնք կարող են խանգարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անցնել Ազգային ժողով։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 20:07
Արմինֆո. ԿԸՀ-ի պաշտոնական տվյալները ընտրատեղամասերի իրական արձանագրությունների համեմատ բացահայտում են անցած ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքների մեխանիկան։ Այսօր հրապարակված թվերի կրկնակի ստուգումը ցույց է տալիս, թե հատկապես ինչպես է նկարվել իշխող կուսակցության արդյունքը։ Նման կարծիք է հայտնել "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի հայտնի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 19:33
Արմինֆո. Այսօր խորհրդարան անցած քաղաքական ուժերը, այսինքն, նրանք, ում սատարել է մեր ժողովուրդը, պետք է որոշում կայացնեն, իսկ մենք բոլորս պետք է ենթարկվենք այդ որոշմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:35
Արմինֆո. Հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցած շուրջ 130 հազար քաղաքացիներ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ընտրել են հարկադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից: "Ապրելու երկիր" կուսակցությունը Facebook-ի էջում այսպես է արձագանքել ընտրություններում ձայների հաշվարկի նախնական արդյունքներին ։
|