
Արմինֆո. Այն հարցի պատասխանը, թե ով էր հրահրել Արցախյան 44-օրյա պատերազմը, տվել է Հայաստանի ժողովուրդը՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 19-ին ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք իր կողմից պատերազմի սադրանք չէր 2019 թվականին Վլադիմիր Կազիմիրովի "Խաղաղություն Ղարաբաղին" գրքի հանձնումը ՌԴ նախագահին՝ ՀՑԹԻ արդեն նախկին տնօրենի՝ ԱՄՆ փոխնախագահին նվիրած «Արցախի հարցը» գրքին համանման։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը սադրանք էր որակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի կողմից Արցախի մասին գրքի հանձնումը Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: Նման գործողությունից հետո վարչապետի ցուցումով Գզոյանը հեռացվել է ՀՑԹԻ ղեկավարի պաշտոնից։
«Ես ուզում եմ հիշեցնել՝ ի պատասխան հաճախակի հարցի, թե արդյոք ես չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ես դա արել եմ երկու անգամ՝ 2018 թվին և 2021 թվին: Ինչի արդյունքում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ ձեր հնչեցրած իրադարձությունները ներկայացվել են ժողովրդի դատին, և նա իր որոշումը կայացրել է", - ասել է կառավարության ղեկավարը։
Ինչ վերաբերում է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի "հարկադիր" հեռանալուն առնչվող իրավիճակին, Փաշինյանը կրկնել է, ընդգծելով, որ չի կարող առանձին հիմնադրամը կամ ՊՈԱԿ-ը վարել իր արտաքին քաղաքականությունը, քանի որ դա պետության առանձնաշնորն է է։
Վենսի այցը Հայաստան անվանելով պատմական իրադարձություն՝ նա հիշեցրել է, որ դա տեղի է ունեցել 2025թ. օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շնորհիվ։
Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ փոխնախագահին նվիրած գիրքը կոչվում էր "Արցախի հարց", այսինքն, հակամարտության մասին է։ Եվ խաղաղության համատեքստում, վարչապետի ասելով, դա կարող է մեկնաբանվել որպես նախկինում տեղի ունեցած բոլոր խոսակցությունների, քննարկումների արժեզրկում, պայմանականորեն ասած՝ որ հակամարտությունը դեռ արդիական է։
«Այո, ես որոշում եմ կայացրել՝ ճիշտ որոշում: Եվ յուրաքանչյուր պետական գործիչ պետք է իրեն հաշիվ տա, որ չի կարող իշխանությունների որոշումներին ու քաղաքականությանը հակասող գործողություններ կատարել։ Որովհետև սա պետություն է», - ընդգծել է Փաշինյանը։