


Արմինֆո. Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի Իսքենդերունի շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական Սրբոց քառասուն մանկանց եկեղեցու վերակառուցման հարցում: Այդ մասին հունվարի 6-ին համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Եկեղեցին տուժել է 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։
Պոլսո Հայոց պատրիարքարանից հաղորդել են, որ հանդիպման ընթացքում Մաշալյանը հայտարարել է, որ նույն նախարարության աջակցությամբ առաջիկա օրերին տեղի կունենա գալա երեկո՝ ի պատիվ օպերային երգչուհի Ալիս Մանուկյանի:



