


Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 22-26-ն աճել են և դոլարով, և ռուբլով գործարքները, իսկ եվրոյով գործարքները կրկին դադարել են իրականացվել։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 74,2% անկումից հասել է 80% աճի, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց թրենդը նույնպես 9,4% անկումից շրջադարձ է կատարել դեպի 4,2% աճ ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարով գործարքների նկատմամբ, սակայն՝ խզման կրճատմամբ՝ 2,1 անգամից մինչեւ 1,2 անգամ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (22-26.12.25-ը ' 15-19.12.25 - ի համեմատ) դոլարի առքուվաճառքն աճել է, եվրոյով գործարքների դեպքում առքի աճն ուղեկցվել է վաճառքի կրճատմամբ, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում․ առքի աճ՝ վաճառքի կրճատման պայմաններում։ Արդյունքում՝ ս.թ. դեկտեմբերի 22-26 - ը դրամը սկսել է թուլանալ և դոլարի նկատմամբ' 381,8-ից մինչև 382 դրամ/1դոլար, և եվրոյի նկատմամբ' 446-ից մինչև 447,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ ' 4,71-ից մինչև 4,85 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ. դեկտեմբերի 26-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 397 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 416 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ ՝ 3,93 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։



