


Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը կխստացնի հասարակական տրանսպորտում վճարումների նկատմամբ վերահսկողությունը։ Այդ նպատակով կստեղծվեն լրացուցիչ թափուր աշխատատեղեր Հասարակական կարգի պահպանման ծառայությունում: Համապատասխան օրենքի նախագիծն ընդունվել է Երեւանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում։
Այդ առնչությամբ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշել է, որ նման անհրաժեշտություն է առաջացել, իբր, քաղաքացիների մեծ մասի դժգոհության պատճառով, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից։
Մասնավորապես, Գալջյանի ասելով, ուղևորների մոտ 80 տոկոսը բարեխղճորեն վճարում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը և արդարացի բողոք ունի այն 20 տոկոսի նկատմամբ, որոնք չեն վճարում: «Եվ մենք, որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք արձագանքել: Նրանց մեծ մասը, ովքեր չեն վճարում, օտարերկրացիներ են, ովքեր օգտվում են առկա բացերից, և՝ անչափահասներ, հիմնականում, դպրոցականներ", - պարզաբանել է ավագանու անդամը:
Գալջյանը նշել է, որ քաղաքապետարանը պետք է անցնի ավելի կոշտ միջոցների, վարչարարության, քանի որ այդպիսին են քաղաքացիների մեծ մասի ակնկալիքները:



