
Արմինֆո. Դեռևս 2024 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 29-ին Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակում "Առաջնորդության խաչմերուկում" թեմայով քննարկման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի խանգարել ՀՀ սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղման առկայությունը, որում հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը, եւ արդյոք Հայաստանը պատրաստվում է վերանայել այդ կետը:
Փաշինյանը խոստովանել է, որ Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է այդ հարցը։ Սակայն երկրի բարձրագույն դատական մարմինը՝ ՀՀ սահմանադրական դատարանը, բացառել է երկրի հիմնական օրենքում տարածքային պահանջների առկայությունը։ Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագծի տեքստում կան բազմաթիվ դրույթներ այն մասին, որ կողմերը միմյանց նկատմամբ նման պահանջներ չունեն և հրաժարվում են դրանցից հետագայում:
«Խաղաղության մասին նախաստորագրված համաձայնագրում բոլոր հնարավոր հարցերը, ակնհայտ թեմաներն արդեն լուծում են գտել։ Այսինքն՝ չկա այդպիսի խնդիր, որի մասին դուք հիշատակում եք։ Հետևաբար, նույնիսկ, եթե կարող են լինել ենթադրություններ կամ պնդումներ, ապա խաղաղության համաձայնագիրը վերաբերում է բոլոր հարցերին ։ Բոլոր հարցերը փակելու լավագույն լուծումը․ ընդամենը պետք է կնքել և վավերացնել խաղաղության պայմանագիրը, ինչից հետո այն ձեռք կբերի ամենաբարձր իրավական ուժը և այլ մեկնաբանությունների առիթ չի տա", - ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է ՀՀ սահմանադրության փոփոխությունը, առանց որի "Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը անհնար կլինի": Այդ առնչությամբ, երբ դեռ 2024 թվի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին հարկավոր է նոր սահմանադրություն, որը "ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում", վարչապետի ընդդիմախոսները հայտարարում էին, որ նախաձեռնությունը բխում է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Հայաստանի անկախության հռչակագրին հղումները, որում հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Ս. թ. մայիսին Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ հռչակագրի տեքստը չի ենթադրում Հայաստան անկախ պետության գոյություն: «Դա, պարզապես, հնարավոր չէ․.. Ես կարող եմ ասել, որ Հայաստանի նոր սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։ Բայց որոշողը Հայաստանի ժողովուրդն է", - հավաստիացրել էր վարչապետը։