


Արմինֆո.Ֆրանսալեզու կատարողական արվեստների Theatron միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 22 - ից մինչեւ նոյեմբերի 3-ը Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում:
Ֆրանսալեզու կատարողական արվեստների միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև մշակութային երկխոսությունը ՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցության նոր հարթակներ: Որպես փառատոնի կազմակերպիչներ հանդես են գալիս ֆրանսիական Sate-Atre թատերական միավորումը և հայկական Art-Image մշակութային հասարակական կազմակերպությունը:
Փառատոնի ծրագրում ներառված են պարեր, պերֆորմանս և դրամատուրգիա ՝ աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկիի, Յոան Բուրժուայի և Կադեր Աթուի բեմադրությամբ:
Հաղորդվում է, որ Կապանի դրամատիկական թատրոնում կներկայացվի ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիյոնի հեղինակային բեմադրությունը՝ երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանի և Անի Առաքելյանի հետ համագործակցությամբ: Գավառի դրամատիկական թատրոնում կցուցադրվի բելգիացի դրամատուրգ Ժենևև Դամասի ներկայացումը: Ծրագրում նախատեսված է նաև ֆրանսախոս երեք դրամատուրգների հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը:
Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական la Temeraria թատերախումբը, որը մասնագիտացած է հիվանդանոցներում երեխաների համար ներկայացումների անցկացման գործում: Նրանք իրենց ներկայացումը կներկայացնեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և վարպետության դաս կանցկացնեն «Լոֆթ» կենտրոնում:
Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Աջակցություն են ցուցաբերել նաև «Արարատ» բանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանատունը և այլոք



