
Արմինֆո. Հայաստանում էական դրական փոփոխություններ են տեղի ունեցել մարդու իրավունքներին կառավարության հանձնառության առումով։ Այդ մասին ասվում է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2024 թվականի զեկույցում։
Ինչպես նշվում է զեկույցում, ՀՀ կառավարությունն ամուսնության տարիքը հասցրել է 18-ի՝ վերացնելով մանկական ամուսնությունների որոշ դեպքերի բացառությունները: Կառավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանը օպերատիվ արձագանքել են երկրում տեղի ունեցած միակ հակասեմական միջադեպին ՝ կտրուկ և հրապարակայնորեն դատապարտելով հակասեմականությունը ցանկացած ձևով:
Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա էական խնդիրների շարքին են դասվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի, կամայական ձերբակալությունների և կալանավորումների, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի վերաբերյալ հավաստի հաղորդումները: Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ վստահության արժանի միջոցներ ՝ մարդու իրավունքների խախտումներ թույլ տված նախկին և գործող պաշտոնյաներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ: 2020 թվականին ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի կամ առանձին անձանց կողմից կատարված ենթադրյալ խախտումների հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել:
Մեկ տարվա ընթացքում կառավարության կամ նրա կառույցների կողմից կամայական կամ ապօրինի սպանություններ կատարելու մասին հաղորդումներ չեն ստացվել: Այդուհանդերձ, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) իրենց մտահոգությունն են հայտնել ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան մասին բազմաթիվ հաղորդումների և այն պնդումների կապակցությամբ, որ իրավապահ մարմինները չեն իրականացրել այդ դեպքերի վերաբերյալ վստահելի հետաքննություն: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զոհերի ընտանիքների կարծիքով, հետաքննության սկզբնական փուլում ոչ մարտական պայմաններում շատ մահեր որպես ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցնում է չարաշահումների հայտնաբերման և հետաքննության հավանականությունը: Մարդու իրավունքներով զբաղվող փաստաբանների կարծիքով ՝ զինծառայողների մահվան դեպքերի քննության ամենամեծ խոչընդոտը ինչպես ռազմական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքում), այնպես էլ գործը վարող կոնկրետ քննչական մարմնի կողմից առանցքային ապացույցների ոչնչացումն է կամ՝ չպահպանումը: Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով ՝ զինծառայողների մահվան մասին տեղեկատվության տրամադրման հարցում կառավարության կողմից թափանցիկության բացակայությունը, անկախ այն բանից, դրանք դասակարգվում են որպես մարտական, թե ոչ մարտական, հանգեցրել է այդ ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ հանրության անվստահությանը: Մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանները պնդում են, որ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հետաքննության մեջ որևէ առաջընթաց չի նկատվում, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բազմաթիվ վճիռներին, որոնք կառավարությանը հանձնարարել են հետաքննություն անցկացնել:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակամարտության ընթացքում սահմանի մյուս կողմից սահմանափակ փոխհրաձգությունների դեպքերի մասին առանձին հաղորդումները մեկ տարվա ընթացքում անդրադարձել են խաղաղ բնակիչների վրա: Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա բազմակի հարձակումների մեջ: Նոյեմբերի 11-ին Freedom House - ը հրապարակել Էր զեկույց, որում ասվում էր, որ Ադրբեջանի կառավարությունը գործել է 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայ բնակչությանը վտարելու համալիր, մեթոդաբար իրագործվող ռազմավարությանը համապատասխան ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկումների, հիմնական իրավունքներից և կյանքի պատշաճ պայմաններից զրկելու, ինչպես նաև հարկադիր տեղահանության: Զեկույցում կողմերին խորհուրդ է տրվել շարունակել օգտագործել միջազգային իրավական միջոցները պատասխանատվության միջոցներ և իրավական պաշտպանության միջոցներ փնտրելու համար ՝ ներառյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շարունակվող ջանքերը:
2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից, գործնականում, բոլոր էթնիկ հայերի զանգվածային ելքից հետո ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանին հանձնարարել էր ապահովել Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների անվտանգ, անարգել և արագ վերադարձը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող անձանց պաշտպանությունը ։ Հայաստանի կառավարության կողմից 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից Հայաստան ավելի քան 100 000 էթնիկ հայերի տեղահանուքյունից հետո Ադրբեջանի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ կատարված սպանությունների հետաքննությունը շարունակվել է տարեվերջին։
Զեկույցում նշվում է, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանում լրագրողները երբեմն ենթարկվել են բռնության, հետապնդումների կամ ահաբեկման՝ իշխանությունների կամ նրանց անունից գործող անձանց կողմերը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդել է տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի աճի մասին ՝ երկրում քաղաքական բողոքների ֆոնին: Լրագրողները, հատկապես, անկախ լրատվամիջոցների, հաղորդել են զգալի ճնշումների և սպառնալիքների մասին՝ ինչպես ինտերնետում, այնպես էլ անձամբ ՝ իշխանության վերին օղակներում կոռուպցիան լուսաբանելու և պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: Մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում "Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպությունը նշել է, որ լրագրողներին կոռուպցիայի եւ ընդդիմախոսներին ծառայելու մեջ մեղադրող քաղաքական վերնախավի կողմից հակամեդիական հռետորաբանությունը նպաստում է անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը, որը խոչընդոտում է երկրում լրագրողների աշխատանքը:
Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ժամանակ մամուլի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ոստիկանությունն իրենց ուղղությամբ լուսաձայնային նռնակներ է ուղղել և կոտրել է իրենց սարքավորումները, իսկ ոմանք էլ ֆիզիկական վնասվածքներ են ստացել ՝ հետ մղվելով ցուցարարների հետ ոստիկանության բախումների ժամանակ:
Բազմաթիվ մեդիա ասոցիացիաներ դատապարտել են ոստիկանության գործողությունները ՝ հղում անելով տեսանյութերին և լուսանկարներին, որոնցում, իրենց պնդմամբ, ոստիկանության աշխատակիցները հարձակվում են բողոքի շարժումը լուսաբանող լրագրողների և օպերատորների վրա:
Հայաստանում մեդիամիջավայրը քաղաքականապես բևեռացված է եղել։ Լրատվամիջոցների մեծ մասը բախվել է ֆինանսական դժվարությունների, և ցուցաբերվել է քաղաքական բևեռացման ուժեղացում՝ արտացոլելով իրենց հովանավորների տեսակետները՝ լինեն դրանք նախկին իշխանության, ընդդիմադիր կուսակցությունների կամ կառավարության հետ կապված խմբեր: Սա ստեղծել է բարդ ֆինանսական միջավայր, որը, չնայած բաց գրաքննության բացակայությանը, հանգեցրել է լրատվամիջոցների անհավասար դիրքի:
Տեղի ՀԿ համայնքը մտահոգություն է հայտնել այն պնդումների կապակցությամբ, թե ուժային կառույցների աշխատակիցներն անպատիժ խոշտանգում կամ այլ կերպ ծաղրում են կալանքի տակ գտնվող անձանց: Ըստ մարդու իրավունքներով զբաղվող փաստաբանների, չնայած Քրեական օրենսգիրքը սահմանում և քրեականացնում է խոշտանգումները, այն չի քրեականացնում դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի այլ տեսակներ: Պաշտոնյաները հաճախ հետաքննում էին խոշտանգումների մասին հայտարարությունները ՝ իշխանության չարաշահման մեղադրանքով, ինչը հանգեցնում էր պատժի մեղմացման: Հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանը որոշել է, որ քննչական մարմինները խոշտանգումների վերաբերյալ դիմումների արդյունավետ քննություն չեն իրականացրել, և նշել, որ ստորին ատյանի դատարանները պատշաճ կերպով հաշվի չեն առել քննության բացակայությունը դատական որոշումներ կայացնելիս: Իրավապաշտպան կազմակերպություններն ու ակտիվիստները պնդել են, որ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին ենթարկել է բդաժան վեերրաբերմունքի, խաղրի և, հնարավոր է, խոշտանգումների: Նրանք նշել են, որ բանակում խոշտանգումների և ծաղրի մասին հայտարարությունները քննելիս պաշտոնատար անձինք օգտագործել են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք կարգավորում են զինվորական ծառայությունը, այլ ոչ թե այն հոդվածները, որոնք անմիջականորեն կապված են խոշտանգումների հետ: Իրավապաշտպանների կարծիքով, օգտագործելով Քրեական օրենսգրքի այդ հատուկ բաժինը, զինվորական պաշտոնյաները սահմանափակել են իրավական երաշխիքները և թույլ են տվել գործերի կարճում վաղեմության ժամկետն անցնելու պատճառով: