


Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ցերեկային ժամերին խուսափել արևի տակ գտնվելուց՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակի պատճառով:
«Հուլիսի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հաղորդել էր հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 2-ը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի մարզի հովիտներում և Երևանում ջերմաստիճանի բարձրացման մասին՝ պայմանավորված հարավից արևադարձային տաք օդի ներթափանցմամբ:



