
Արմինֆո. Բելառուսում անցկացվում է "Համագործակցության երեխաներ" 10-րդ միջազգային մշակութային և կրթական համաժողովը, որի յուրաքանչյուր օրը նվիրված Է ԱՊՀ պետություններից մեկի մշակույթին և պատմությանը: Հուլիսի 10-ին համաժողովում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության օրը: Այդ մասին հաղորդում է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով ընդգծել է, որ երիտասարդ սերունդը ձևավորում է ԱՊՀ երկրների ապագան, և հենց նրանցից է կախված, թե որքան արդար, խաղաղ և ստեղծագործ կլինի այն:
"Ձեր եռանդը և նոր գիտելիքների ձգտումը գրավականն է այն բանի, որ մեր ժողովուրդների միջև բարիդրացիությունը, հարգանքն ու համագործակցությունը միայն կամրապնդվեն", - ասվում է ԱԺ նախագահի ողջույնի խոսքում:
Պատվիրակության ներկայացուցիչները երեխաներին ծանոթացրել են իրենց երկրի մշակույթին։ "Հայաստան. պատմություն պարով" ներկայացման միջոցով նրանք ցույց են տվել հին պետության առաջացման և կայացման պատմությունը։ Երեխաները պատմել են հայ ժողովրդի ոգու ուժի, ազգային սովորույթների և ավանդույթների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի գործում հայ զինվորների ներդրման մասին:
Դպրոցականները մասնակցել են Հայաստանի պատվիրակության պատրաստած վարպետության դասերին. ուսումնասիրել են հայերենի այբուբենի հիմունքները, ավանդական պարերն ու երգերը:
«Համագործակցության երեխաներ» 10-րդ համաժողովը տեղի է ունենում հուլիսի 7-16-ը: Այս տարի համաժողովը նվիրված է "Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը. Հիշողություն և սերունդների միասնություն" թեմայինն: Համաժողովին մասնակցում են դպրոցականներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Երեխաների համար պատրաստվել է մշակութային և կրթական ընդարձակ ծրագիր ՝ բանավոր արվեստի և դերասանական վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ ժողովրդական արտիստների, գրողների, կոմպոզիտորների հետ, երկխոսության հարթակներ, ինտելեկտուալ խաղեր, կրթական դասընթացներ, երաժշտական մրցույթներ և շատ այլ միջոցառումներ:
Միջոցառման կազմակերպիչներն են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը և Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհուրդը՝ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: