

Արմինֆո.Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Հայաստանի ականավոր քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը:
Գեղամյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր: 1997թ. հիմնադրել և ղեկավարել է "Ազգային միաբանություն" կուսակցությունը:
1998, 2003 և 2008 թվականներին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
Արտաշես Գեղամյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1988-1990թթ. եղել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր:



