


Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կդառնա ՀՀ ԱԺ 9-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության ղեկավարի թեկնածու։
Այս մասին հուլիսի 2-ին՝ կուսակցության վարչության նիստից հետո, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Արուսյակ Մանավազյանը խմբակցության ղեկավարի թեկնածու է դարձել «ՔՊ» վարչության անդամների միջև անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքներով։ Փաշինյանը վստահեցրել է, որ բոլոր թեկնածուների վերաբերյալ, թե՛ նախկինում, թե՛ հիմա, ինքն անձամբ որևէ դիրքորոշում չի հայտնել։ Ավելին, նա չի մասնակցել քննարկումներին՝ գտնվելով լսողի դերում։



