
Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են անդամակցել Եվրոպական միությանը՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ, մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ։
«Պատկերացրեք՝ օդանավակայան է, սպասասրահ, չվերթի վերանստեցում, կապող չվերթ։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են զննման բոլոր տեսակները, սահմանը, հսկողությունը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուրը, բառացիորեն նրանցից յուրաքանչյուրը բարեխիղճ է, ունի որոշակի նպատակներ և խնդիրներ։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստեցումը, հանկարծ ուղևորներից մեկը, ով կարծես թե գրանցված է այս չվերթի համար, ասում է՝ գիտեք, իսկ ինձ պետք չէ «ԲՏԲ» կետ, ինձ պետք է դեպի... այո, երևի թե ավելի մոտ «Գ» կետին»,- ասել է Զախարովան «Sputnik» ռադիոկայանի եթերում։
Խոսելով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին՝ Զախարովան նշել է, որ դա «նույնիսկ արդեն երկու աթոռին նստելու փորձ չէ»։
«Նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով։ Այ սա նորմալ չէ։ Եթե դու ուզում ես «Գ» կետ հասնել «Բ» կետի միջով, դա նույնպես հնարավոր է։ Կոչվում է տարանցում (տրանզիտ)։ Բայց դա ունի իր լոգիստիկան։ Երբ դու գրանցվում ես դեպի «Բ» կետ, դու թռչում ես, այնտեղ իջնում, բոլորին հրաժեշտ տալիս, գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն էր։ Բայց այն արվել էր։ Դու ուզում ես փոխե՞լ քո ընտրությունը։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։
2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է օրենք՝ Եվրոպական միությանը անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև հենց ինքը՝ միավորումը, երկրին անդամակցություն չէր առաջարկել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Երևանը գիտակցում է ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հանրապետության միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը, սակայն երկիրը համադրելու է իր օրակարգը երկու միավորումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ