


Արմինֆո. Անկարան բացահայտորեն աջակցում է Հայաստանի գործող իշխանություններին հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ինչի մասին վկայում է ընտրություններից 4 օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցը։ Նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հաշվի առնելով, որ ընտրություններին մնացել է ընդամենը 4 օր՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցը և նման հաղորդագրությամբ դրա հրապարակումը դիվանագիտական լեզվով ընկալվում են որպես աջակցություն Հայաստանի դե ֆակտո կառավարությանը։
Եթե ուղղակի աջակցության արտահայտումը՝ բաց տեքստային հաղորդագրությամբ, խնդիր չհանդիսանար (առայժմ), ապա դա նման փաթեթավորմամբ ներկայացնելու կարիք էլ չէր լինի»,- սոցիալական ցանցերի իր էջում գրել է Գեղամյանը։
Հունիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է կայացել Փաշինյանի և Էրդողանի միջև։ Օրակարգում եղել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հարցերը։



