


Արմինֆո. Դեպի Եվրամիություն Հայաստանի շարժմանն առնչվող իրավիճակում ոչ մի թերասացություն չկա, ամեն ինչ պարզ է և թափանցիկ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է "Ինտերֆաքսը"։
"Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի սուվերեն իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին, նա դա պետք է անի իր հաշվին ։ <...> Ամեն ինչ հասկանալի է, թափանցիկ և պարզ: Ոչ մի թերասացություն", - ասել Է Պեսկովը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի արդյունքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել միությունում Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ, որըն փոխանցվել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել էր հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ և ԵԱՏՄ անդամության հարցում ՝ նշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը: Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն ուղարկվել է Հայաստանի խորհրդարանի հաստատմանը։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



