


Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանակ է հատկացրել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանն աջակցելու համար, սակայն չի բարձրացրել հայկական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիների համար առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը։ Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
Մասնավորապես, համաձայն հրապարակման, այդպիսի հարցերն են՝ Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների ազատ արձակումը, էթնիկ զտումների ենթարկված Արցախի փախստականների վերադարձը, Երևանում կալանավորված հայ արքեպիսկոպոսների ազատ արձակումը, հայկական հողերի ադրբեջանական օկուպացիայի դադարեցումը, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատումը և Արցախում հայկական քրիստոնեական հուշարձանների պաշտպանությունը։
Հիշեցնենք, որ Ռուբիոն Երևան է այցելել մայիսի 26-ին՝ կարճատև այցով, որը տևել է մոտ մեկ ժամ։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, Ռազմավարական գործընկերության խարտիան և Կրիտիկական օգտակար հանածոների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Շատ փորձագետներ ամերիկյան կողմի այս քայլը որակել են որպես նախընտրական ակցիա՝ ուղղված հունիսյան խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի իշխանությանն աջակցելուն։



