


Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցինիզմ է որակել Արևմուտքի այն մեղադրանքները, թե ՌԴ-ն քարոզարշավ է իրականացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Մասնավորապես, Զախարովան կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների նկատմամբ նրա վերաբերմունքին: "Արևմտյան ԶԼՄ-ները հայտարարել են, թե Ռուսաստանը քարոզարշավ է սկսել, իբր, ինչպես այնտեղ ասվել է, ընդդեմ Փաշինյանի։ Եկեք նայենք Հայաստանի քաղաքացիներին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում էր՝ մի կին, որը "պետք է շնորհակալ լինի", որ, ինչպես ինքն է ասել, "կողքի զուգարանում գլուխը չեն կոտրել", այն տղամարդը, իրոքէ, սրտիցս արյուն է կաթում, նայեք այդ կադրերը, որի թոռը մահացել է, և ով Փաշինյանի կոչով եկել է հանրահավաքի և հարց տվել, իսկ նրան մեղադրել են 550 դոլարով այնտեղ գալու մեջ"։ Վերջապես, ցինիզմն էլ սահմաններ ունի, երբ այդ իրավիճակը պարտադրում են Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը",- ասել է դիվանագետը՝ Sputnik ռադիոյի եթերում։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



