


Արմինֆո. Անձանց փոքր խմբակի ներկայացուցիչները, վերջապես գիտակցելով խորհրդարանական ընտրություններում իրենց անխուսափելի պարտությունը, հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը:
"Ժողովրդավարության բաստիոնում" նույնիսկ այս մասշտաբային կեղծիքը նրանց չի փրկի պարտությունից։ Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Միևնույն է, լինելու է "Ուժեղ Հայաստան", - գրել է Դավիթ Ղազինյանը։
Ավելի վաղ լատվիական Insider-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե, իբր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական ԱԴԾ գործակալ է, իսկ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Երկու գործիչներն էլ հերքել են այդ պնդումները, այնուամենայնիվ, իշխանությունների քարոզչամեքենան շարունակում է տարածել այդ լուրը։ Ավելին, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի կողմից երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու փաստի առթիվ։ Բացի այդ, Հայաստանի ԿԸՀ-ում հաղորդե լ են, որ ստուգել են Նարեկ Կարապետյանի տվյալները, և նա երկրորդ քաղաքացիություն չունի:



