Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 19:57
Արմինֆո.Green Rock-ը և Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency Dilijan հյուրանոցային բրենդի մուտքի վերաբերյալ։ Այն կլինի Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում և կկառուցվի Դիլիջանում։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 19:13
Արմինֆո.Մարդկանց թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզում՝ հանրային սննդի օբյեկտում: 2026 թվականի հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն բանավոր հաղորդում է ստացվել սննդային թունավորման վերաբերյալ: Մեծ թվով մարդկանց մասնակցությամբ հարսանիքը տեղի է ունեցել Ճոճկան գյուղի Lori Peak ռեստորանում։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 17:43
Արմինֆո. Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կվերանշանակվեն: Այդ մասին հուլիսի 29-ին լրագրողներին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 15:54
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում; 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն; 14 շարժական գույք; 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր; 147.210 ԱՄՆ դոլար ավանդ; 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:37
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել. 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ; 2 անշարժ գույքի գնման իրավունք; 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:21
Արմինֆո. Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել Marriott Bonvoy Activities հարթակից հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:19
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 75 անշարժ գույք, որն, ի թիվս այլնի, ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր: Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նաեւ 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք: Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:16
Արմինֆո. Վերականգնված միջոցների և հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 13:35
ArmInfo. Բյուրեգավան, Արզնի և Նուռնուս համայնքներում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են աղիքային (ֆեկալական) աղտոտվածության ցուցիչներ։ Այս մասին իր Facebook էջում հայտնում է Հայաստանի նախկին արդարադատության նախարար, նախկին փոխխոսնակ Արպինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով խմելու ջրի որակի մի շարք լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 12:41
ԱրմԻնֆո. Շիրակի մարզում 2026 թվականի առաջին կեսին ծանր հանցագործությունների թիվը նվազել է, մինչդեռ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 12:15
ԱրմԻնֆո. Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպք։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 11:26
ԱրմԻնֆո. Հայ ըմբիշները ցույց տվեցին իրենց հաջողությունները Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մեր մարզիկները պահպանել են իրենց բարձր վարկանիշը:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 10:27
ԱրմԻնֆո. Այս իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար, ով ունի ազգային ինքնություն։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 17:48
Արմինֆո.Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 15:43
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը մայրաքաղաքի ծառերի դեմ ՝ կանաչ անկյունները փոխարինելով բետոնե սալիկներով։
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 15:15
Արմինֆո. Ամերիաբանկի մանրածախ բանքինգի զարգացման ռազմավարությունը հիմնված է 3 հենասյուների վրա․ հաճախորդների բազայի ընդլայնում, բարձրակարգ սպասարկում և հաճախորդների համար թվային էկո-համակարգի ստեղծում: Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին նշել է Ամերիաբանկի մանրածախ բանքինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 14:47
Արմինֆո. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի գործի վարույթից:
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 12:58
ԱրմԻնֆո. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցեց Ռուս-Հայկական Համալսարանի շրջանավարտների հանձնման արարողությանը և ողջույնի խոսքով հանդես եկավ։ Այս տարի համալսարանը շրջանավարտ է տվել 966 ուսանողի։
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 12:04
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի նշանավորել հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի լուծման սկիզբը, այլ հաստատել է, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ: Այս մասին Facebook-ում գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 11:57
ԱրմԻնֆո. Ձերբակալված Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր Ֆեյսբուքյան էջում ընդդիմությանը առաջարկել է վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»։
|