Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 09:56
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի իր արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 09:53
Արմինֆո. Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախորդ օրը երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 20:01
Արմինֆո. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը հայտնվել է 107-րդ հորիզոնականում:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 17:48
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկա։ Այդ մասին հունիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:46
Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանն անհետ կորածներին առնչվող խնդիրներ ունեն, և այդ հարցերը պետք է լուծվեն համագործակցության ճանապարհով։ Այդ մասին հունիսի 11-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, նա նշել է, որ նման համագործակցությունը ոչ միայն խաղաղության ինստիտուցիոնալացում է, այլև հակամարտության ծանր էջի փակում:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:41
Արմինֆո. Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:38
Արմինֆո. Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն, կներդրվի, այսպես կոչված, "ծնողական ժամ"։ Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովը հունիսի 11-ի նիստում դրական եզրակացություն է տվել Աշխատանքային օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:26
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 16:24
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում գազի գների շուրջ Ռուսաստանի հետ գործող պայմանավորվածություններից հրաժարվելը:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 15:43
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարել ընտրություններին մասնակցելու համար երկրում նստակյաց լինելու ցենզ սահմանելու հավանականությունը: Այդ մասին նա ասել է լրագրողներին՝ հունիսի 11-ին կայացած ճեպազրույցում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:44
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավեր ստանալու դեպքում այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:24
Արմինֆո. ԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օր։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ի կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:08
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն երկիրը Կազմակերպությունից հեռացնելու մասին, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 13:57
Արմինֆո. Հայաստանում կլուծվեն ընտանիքների ապահովվածության գնահատման համակարգի ներդրման պիլոտային ծրագրի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները, որն իրականացվում է Կոտայքի և Սյունիքի մարզերում։ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում փոփոխություններ է կատարել այդ ծրագրում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 13:53
Արմինֆո.Հունիսի 10-ի գիշերը Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկուտի հետևանքով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 12:12
Արմինֆո. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը պետք է դառնա որակապես նոր պետության ստեղծումը։ Այս մասին հունիսի 11-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 15:00
Արմինֆո.Եթե արդեն հասցրել ես խաղալ Junius-ը Idram Junior հավելվածում, ապա գիտես՝ այստեղ կարող ես խաղալ, գիտելիք կուտակել ու մրցել:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 14:34
Արմինֆո.Առաջիկա ժամանակներս սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրությունների ընթացքում կատարված հանցագործությունների հետ կապված։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:48
Արմինֆո. Եվրոպական խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է նորաստեղծ Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար՝ մեկ տարի նախնական ժամկետով՝ սկսած 2026 թվականի հունիսի 11-ից։ Որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքականության և անվտանգության կոմիտեի կողմից։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:06
Արմինֆո. Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
|