Հինգշաբթի, 12 Հուլիսի 2018, 21:11
Արմինֆո. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում, էլեկտրական հեծանիվների լիցքավորման արևային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի և Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում: «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները զինված են արևային վահանակներով և մարտկոցներով: Արդյունքում, հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արևային էներգիայով՝ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը։ Ծրագրի կարևոր մյուս նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։
|
Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 16:46
Արմինֆո. «Գլոբալ ջերմացումը նպաստեց այն բանին, որ ողջ աշխարհում ամռանը հրդեհներ մոլեգնեցին, այդ ճակատագրից չխուսափեց նաև Հայաստանը: Մենք պետք է ակտիվորեն զբաղվենք հրդեհների կանխարգելմամբ և կլիմայի մեղմացմամբ. ստեղծենք ավելի շատ կանաչ տարածքներ, նվազեցնենք ածխաթթու գազի արտանետումների մակարդակը՚, - հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում:
|
Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 19:10
|
Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 17:54
Արմինֆո.ԱՄՆ Հայաստանին կօգնի գնահատել Բյուրականի և <<Խոսրովի անտառ> արգելոցի հրդեհների վնասը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա ասելով, հարկավոր է պարզել Բյուրականի մերձակայքում հրդեհի վնասի մակերեսը: Հրդեհն արդեն, գործնականում, լիովին մարվել է, սակայն առկա են մասամբ կամ լիովին պահպանվող օջախներ: Նախնական տվյալների համաձայն, Բյուրականում այրվել է 20 հա տարածք:
|
Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 11:13
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:
|
Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 18:17
Արմինֆո. Սույն թվականի օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհված տարածքներում հետմարման աշխատանքների ընթացքում, իրականացրել են դիտարկումներ հատուկ պահպանվող տարածքի բոլոր տեղամասերում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 28-ի գիշերվա Ժամը 2:30-ին արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են Նիվա մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ, մեկ մարտկոց, երկու հոսանքի ձևափոխիչ և ձկնորսական այլ պարագաներ: Մեքենայում եղել են ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն և 1977թ. ծնված Վ. Պ.-ն: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Արարատի տարածքային բաժին: ՀՀ բնապահպանության նախարարության և ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվել է առգրավված ձկան և որսամիջոցների հաշվառում: Հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:
|
Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 23:10
Արմինֆո. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հորդորել է սև կատու չփնտրել մութ սենյակում, հատկապես, եթե այնտեղ կատու չկա: «Գործին նվիրվածությունն ու կազմակերպվածությունը, որը դրսևորել են բոլորը Վայոց ձորի մարզում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, արժանի են ամեն տեսակի դրվատանքի», - օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
|
Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 17:15
Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին օգնության վերաբերյալ հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է իրավիճակին համարժեք: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուսաստանցի գործընկերները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին երրորդ օրը միայն:
|
Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017, 12:29
Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Խոսրովի անտառե պետական արգելոցե պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառե պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։
|
Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2017, 12:06
Արմինֆո.Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
|
Ուրբաթ, 18 Օգոստոսի 2017, 12:37
|
Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 19:38
|
Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 17:12
Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր կառավարության նիստում զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
|
Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 11:20
Արմինֆո. Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:
|
Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:25
Արմինֆո. Հրդեհը վիթխարի վնաս է պատճառել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենսաբազմազանությանը: Այդ մասին հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը` օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
|
Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 13:58
Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ: Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով: «Խոսրովի անտառե պետական արգելոցի Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը:
|
Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 13:14
Արմինֆո. ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարության մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելանոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:
|
Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:56
Արմինֆո. ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76ե ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։
|
Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:16
Արմինֆո.ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՜ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով:
|
Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:10
Արմինֆո.ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառե պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
|