Arminfo.info

"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
 Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 14:10

Արմինֆո.  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արժանի հակահարված է տվել այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերել են Արցախի ժողովրդի անցյալին ու ներկային, ինչպես նաև պատվի հարցերին: Նման հերթական ուղերձ է հղել Բաքվի բանտից Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նշելով, որ իրենց նկատմամբ դատաքննության հերթական փուլը կարելի է ավարտված համարել։

«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 18:21

Արմինֆո.«Արցախ» միությունը ողջունում է Կորսիկայի վեհաժողովի կողմից հուլիսի 30-31-ի արտահերթ նստաշրջանում ընդունված բանաձևը, որով Կորսիկան իր աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին և պահանջում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալներին։

Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 17:03

Արմինֆո. ԱՄՆ - ում գործող Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ողջունում և աջակցում է Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու՝ հայ պատանդների հետ հանդիպելու համար: 

Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 11:17

ԱրմԻնֆո. Ամերիկացի գրող Նասիմ Նիկոլաս Թալեբը, «Սև կարապ» միջազգային բեսթսելլերի հեղինակը, մերժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու հրավերը: Թալեբը նշել է, որ չի ցանկանում մեկնել այն երկիր, որտեղ գերի է պահվում հայտնի բարերար, մտավորական և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:49

Արմինֆո. Արցախի աջակցման ասոցիացիան (ACA) խորին երախտագիտությամբ ողջունում է հուլիսի 31-ին Կորսիկայի վեհաժողովում կայացած քվեարկությունը բանաձևի շուրջ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող արցախցի 19 հայ քաղբանտարկյալներին և հաստատում է արցախահայության անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձի իրավունքը ՝ Միջազգային դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցներին համապատասխան: Այդ մասին ասվում է ACA-ի հայտարարությունում: Ասոցիացիան հիշեցրել է Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գեներալ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և ևս 11 հայերի մասին: Կորսիկայի ասամբլեան նրանց դեմ դատավարությունները որակել է կամայական։

Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 11:14

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կրկին դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին, կոչ անելով աջակցել կանանց մարդասիրական առաքելության կազմակերպմանը՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին այցելելու համար:

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:21

Արմինֆո. Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել Marriott Bonvoy Activities հարթակից հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները:

Հայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետ
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 18:16

Արմինֆո. Արդեն 5,5 տարի Բաքվում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրապարակայնորեն դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ պահանջելով ապահովել նրա կապը իր տիկնոջ հետ: 

Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 10:46

Արմինֆո. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 14:18

ԱրմԻնֆո. Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստի ընթացքում 44 «կողմ» և 7 «դեմ» ձայներով ընդունեց փոփոխություն, որով պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունը։

Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
 Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 12:14

Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) բողոք է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ, ով Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին ասվում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ և ՄԻԵԴ-ում հայ բանտարկյալներին ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանի հայտարարության մեջ: Նրա հայտարարությունը հրապարակվել է Վարդանյանի պաշտոնական սոցիալական ցանցերի էջերում: Սահակյանը հայտնել է, որ Ադրբեջանի Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ բողոքը ՄԻԵԴ է ներկայացվել 2026 թվականի հուլիսի 19-ին:

Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 18:34

ԱրմԻնֆո. ԱՌՖ «Դաշնակցություն» կուսակցության «Այ Դատ» Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդի Արմեն Իշխանյանը, ինչպես նաև Եվրոպական դատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպան, Հայկական իրավաբանական կենտրոնի (ՀԻԿ) գործադիր տնօրեն և Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը հանդիպեցին Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Միշել Դե Մաեգդի հետ:

Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 15:12

Արմինֆո.  Ադրբեջանական գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դատական գործընթացն ուղղված է ոչ միայն Բաքվում պահվող 15 անձանց, այլ հայ ժողովրդի անցյալի ու ներկայի դեմ:

ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:46

Արմինֆո. Եվրոպական միությունը բավականաչափ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը՝ "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողովում: 

Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 17:17

Արմինֆո. Բրյուսելում ընթանում է "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողով: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։ 

Փաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունի
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 13:42

Արմինֆո. 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար՝ առողջական վիճակի վատթարացման ֆոնին: Այս մասին Facebook-ի իր էջում ահազանգում է արգենտինահայ փաստաբան, SOAR կազմակերպության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը:

   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:34

Արմինֆո. Բաքվի բանտում պահվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձն է հղել, հանրության ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր փաստաբաններին դեռևս չեն փոխանցել ոչ մեղադրական ակտը, ոչ եզրակացությունը, ոչ դատավճիռը: 

Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:31

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը խիստ քննադատության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի ընտրովի կիրառումն ու միջազգային հանրության անգործությունը:

Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական "նիստն" է անցկացրել ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 20:36

Արմինֆո. Բաքվի Վերաքննիչ դատարանը հուլիսի 7-ին անցկացրել է հերթական «նիստը» ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Չեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 18:26

Արմինֆո. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում։




Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական