Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 22:11
ԱրմԻնֆո: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է, և տարբեր պետական ալիքներով շփումները շարունակվում են, հաղորդում է CNN Turk-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 17:03
Արմինֆո. ԱՄՆ - ում գործող Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ողջունում և աջակցում է Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու՝ հայ պատանդների հետ հանդիպելու համար:
|
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026, 11:30
Արմինֆո. Հուլիսի 30-ին Ամերիաբանկն անցկացրեց իր վերջին ներդրողների օրը, այս անգամ նվիրված ֆինանսական շուկաներում տարվա առաջին կեսին: Միջոցառումը սկսվեց S&P 500 ֆոնդային ինդեքսի վերլուծությամբ, որը ներառում է աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը, այդ թվում՝ Apple-ի, Nvidia-ի, Google-ի, Amazon-ի և այլոց:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 15:55
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը կարծում է, որ իր տիկնոջ՝ Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ:
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 13:09
Արմինֆո. Օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 10:25
ԱրմԻնֆո. ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2026, 12:31
Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:17
Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026, 15:09
Արմինֆո. ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կձեւավորվի այլընտրանք․ կառավարությունը կունենա ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Այդ մասին հուլիսի 30-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 19:57
Արմինֆո.Green Rock-ը և Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency Dilijan հյուրանոցային բրենդի մուտքի վերաբերյալ։ Այն կլինի Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում և կկառուցվի Դիլիջանում։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 15:54
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում; 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն; 14 շարժական գույք; 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր; 147.210 ԱՄՆ դոլար ավանդ; 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:37
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել. 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ; 2 անշարժ գույքի գնման իրավունք; 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 14:16
Արմինֆո. Վերականգնված միջոցների և հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 15:52
Արմինֆո.Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումը պետք է ընթանա այնպես, որ Հայաստանը չվտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր վստահելի և կարևոր հարաբերությունները։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 12:40
ԱրմԻնֆո. Ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը Հայաստանի մասնակցությունը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն: Այս մասին ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար և Դիվանագետների համաՀայկական Խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածում:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:21
Արմինֆո. ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը և ԵԱՀԿ-ին առընթեր ԱՄՆ առաքելության նորանշանակ ղեկավար Դարել Օուենսը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 12:35
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունների քաղաքական հակառակորդների դեմ գործողությունները արդեն իսկ Հայաստանին արժենում են ներդրումների և գործարար համայնքի վստահության կորուստ: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության անդամ Արման Աբովյանը:
|
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 16:16
Արմինֆո.Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։
|
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 12:38
ԱրմԻնֆո: Ֆրեզնոյի արարատ հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հուշարձանի հիմնարկեքի արարողությունը:
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 22:00
Արմինֆո. No-budget film-ից մինչև ռեկորդային 16 «Օսկար» մեկ ֆիլմի համար․ ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի ուղին իսկապես տպավորիչ է:
|