Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 21:09
Արմինֆո. Այսօր ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին: Այդ մասին հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 21:02
Արմինֆո. Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 19:27
Արմինֆո. Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի գործով անցնող կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը: Այսօր կայացած նիստում համապատասխան որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 19:04
Արմինֆո. «Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունները։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 18:55
Արմինֆո. Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը և երկրի քաղաքացիներին:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 18:28
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հերթական խորհրդարանական ընտրություններից հետո իր ծրագրերը չեն փոխվել:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:59
Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը, որը այս տարի նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:33
Արմինֆո. Երևանի Կիևյան կամուրջը մինչև ամառվա վերջ փակ կլինի երթևեկության համար: Այդ մասին հաղորդել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:30
Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գտնվում է հիվանդությամբ պայմանավորված արձակուրդում, ինչի մասին համապատասխան տեղեկանք է ներկայացվել դատարան: Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:12
Արմինֆո. Ուզբեկստանի նախագահությամբ Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 33-րդ նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է տեսակապով։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:04
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին․ նրան մեղադրանք է առաջադրվել "սոցիալական ցանցերի միջոցով իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու համար": Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:47
Արմինֆո. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները և ձևավորել առողջ և կառուցողական երկխոսության մշակույթ: Նման կարծիք է հայտնել Հակոբյանի անվան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը՝ Nordic Days փառատոնի շրջանակներում "Սկանդինավյան լուծումներ խելացի քաղաքների համար՝ COP17-ին ընդառաջ" թեմայով պանելային քննարկման ժամանակ։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:30
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:19
Արմինֆո. Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:56
Արմինֆո. Հունիսի 12-ին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանի ռուսական 102-րդ ռազմակայանում հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Ռուսաստանի օրվան:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:52
Արմինֆո. "Նրանք դեռ պատկերացում չունեն, թե ինչ է իրենց սպասվում։ Նրանց սպառնում է օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը", - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նկատի ունենալով ընդդիմության կողմից ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերը: "Ես հստակ ասում եմ, որ ինչ էլ իրենց հետ պատահի, թող լավ պատրաստվեն", - ասել է Ավինյանը:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:51
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հաղորդում են, որ թիվ 12/13 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել 12-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:49
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց ՝ քաղաքական ուժից խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ "ձայները գողանալու" առնչությամբ: Նրանք հանձնաժողովից պահանջում են վերականգնել արդարությունը և կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն ավելի վաղ չեղյալ են համարվել:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:26
Արմինֆո.2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:17
Արմինֆո.Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը Հայաստանի իշխանություններին առաջարկում է կամ անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հունիսի 12-ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
|