Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 13:50
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ, ընթանում են աշխատակիցների բողոքի ակցիաները, որոնք պահանջում են վերսկսել աշխատանքը և մուտք գործել աշխատատեղեր:
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 12:45
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6–10-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 120-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 12:30
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ: Կառավարության ղեկավարը նրանցից պահանջում է ներողություն խնդրել և հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները: Հայցադիմումները ներկայացված են դատական տեղեկատվական Datalex.am կայքում։
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 12:05
Արմինֆո. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձագանքել է կառավարությունում իր ապագայի վերաբերյալ հայկական լրատվամիջոցների հաղորդումներին:
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:48
Արմինֆո. Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 13-ից միչեւ օգոստոսի 2-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ մասին ասվում է ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:38
Արմինֆո. Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը հրապարակել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ «Ֆեյբուքի» իր էջում։
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:32
Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց աջակցությունն են հայտնել "Մայր Հայաստան" կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին և նրա ընտանիքին:
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:27
Արմինֆո. Հուլիսի 9-ին Ամերիաբանկը մեկ հարկի տակ համախմբեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին:
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:24
Արմինֆո. Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը։ Այդ մասին ասվում է "ՀայաՔվե" ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունում։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 17:37
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից:
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 17:25
Արմինֆո.Ամեն տարի քոլեջ ընդուննվողների թիվն աճում է մոտ 10%-ով: Այդ մասին հուլիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաճյանը, նշելով, որ դրական միտումը տարեցտարի պահպանվում է։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 17:23
Արմինֆո.Վանդալիզմի ակտ է կատարվել Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը։ Այդ մասին հաղորդել է Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 15:41
Արմինֆո.Բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցությունից Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ, ստվերային նախարարի պարտականություն ստանձնած Էնդրյու Սնոուդենը բարձրացրել է 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում տարեց հայերի սպանությունների հարցը: Այդ մասին հաղորդում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 15:06
Արմինֆո.Այսօրվանից Հայաստանում ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 14:51
Արմինֆո. "Մայր Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանավորումը ամենախիստ կանխարգելիչ միջոցն է․ դա քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում: Այդ մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 14:48
Արմինֆո. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված: Այդ մասին նա հուլիսի 10-ին հայտարարել է լրագրողներին՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում է Աշոտյանի նկատմամբ գործի քննությունը։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 13:50
Արմինֆո. Հայաստանում գործող իշխանությունը հրապարակային ճնշում է գործադրում երկրի իրավապահ մարմինների վրա ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նպատակով։ Այդ մասին հուլիսի 10-ին Հակակոռուպցիոն դատարանի նիստում, որտեղ շարունակվում են 2008 թվականի մարտի 1-ի գործով լսումները, հայտարարել է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 13:45
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է Եվրոպական միության TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված փորձագիտական առաքելության եռօրյա աշխատաժողովը՝ նվիրված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) արդյունավետ իրականացմանը։
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 13:27
Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից 9-րդ գումարման Ազգային ժողովի երկու նորընտիր պատգամավորներ՝ Տավրոս Սափեյանը և Վաղարշակ Հակոբյանը, որոշում են կայացրել հրաժարվել իրենց մանդատներից:
|
Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 12:13
Արմինֆո. «Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության», - իր Ֆեյսբուքյան էջում գրել է «Երկիր կյանքի համար» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
|