Arminfo.info

Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 20:09

Արմինֆո. Անցած ընտրությունները նոր մարտահրավերներ ի հայտ բերեցին։ Ընտրակաշառքի մասշտաբային բաշխումը ցույց տվեց պետության խոցելիությունը, որն անհրաժեշտ է վերացնել։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 18:28

Արմինֆո.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Գլխավոր դատախազությանն է վերադարձրել պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, իսկ առանձին դեպքերում նրանց ձերբակալելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունները:

ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:37

Արմինֆո.Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։ Այդ մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։

Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:31

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը խիստ քննադատության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի ընտրովի կիրառումն ու միջազգային հանրության անգործությունը:

Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:29

Արմինֆո.Երևանի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանությունների, մշակութային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների հետ ՝ կինոյի միջոցով համատեղ ստեղծելով մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ:

Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 15:07

Արմինֆո. Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության գնահատման հետ կապված համակարգային խնդիրները։ Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության առնչությամբ:

Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 13:38

Արմինֆո.  Իրանական կողմը ցավում է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագծի իրականացումը հաջողությամբ չի պսակվել: Այդ մասին հուլիսի 8-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ի պատասխան այն հարցի,  թե արդյոք տիրապետում է մանրամասների այն քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակում ձերբակալվել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:

Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 12:26

ԱրմԻնֆո.  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովաննիսյանը կիսվել է տոտալիտարիզմի հոգեբանական մեխանիզմների մասին մտորումներով՝ հիմնվելով ավստրիա-ամերիկացի հոգեբույժ և հոգեթերապևտ Բրունո Բետտելհեյմի գաղափարների վրա:

Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 11:41

ԱրմԻնֆո: Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Սևանա լճի ափամերձ գոտում գտնվող «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ին անօրինական կերպով պատկանող բնակելի շենքերն ու տները: Այս մասին նշված է վերահսկող մարմնի հայտարարության մեջ:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 10:16

ԱրմԻնֆո. Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի ազգային արխիվների միջև համագործակցության հեռանկարները։

Զարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստով
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 10:10

ԱրմԻնֆո։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե և քննչական կոմիտե՝ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ գործարար Գարիկ Ծառուկյանի առյուծուհու մահվան դեպքի հետ, որը քննչական մարմինները առգրավել էին հուլիսի 6-ին։

Դիվանագետ․ ԵՄ-ն արդեն 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 17:15

Արմինֆո.Եվրամիությունն արդեն 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Դիվանագետ․ ԵՄ-ը Հայաստանին չի պարտադրել ընտրություն կատարել Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 17:10

Արմինֆո.Եվրամիությունը Հայաստանին չի առաջարկում ընտրություն կատարել իր գործընկերների միջև։ Այդ մասին ՀՀՀ-ով հեռարձակված հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Փորձագետ․ Փաշինյանի այցը Ռուսաստան նախադրյալներ է ստեղծում երկխոսության վերականգնման համար, բայց հարաբերությունների ջերմացումն, ավելի շուտ, խորհրդանշական բնույթ է կրում
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 15:16

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի փաստն ինքնին հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական երկխոսության վերականգնման համար, սակայն առայժմ երկկողմ հարաբերությունների իրական ջերմացման մասին խոսելու հարկ չկա։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: "Այցի փաստն ինքնին որոշակի հույսեր է տալիս և հնարավորություններ ստեղծում, քանի որ Մոսկվան ի սկզբանե դեմ էր նման այցին։ Մենք տեսանք, որ Պուտինի եւ Փաշինյանի նախորդ հանդիպումը (ապրիլի 1-ին - խմբ.) այնքան էլ հաջող չէր", - նշել է Միքայելյանը։

Քաղաքագետ․ Կասկածելի ընտրություններից հետո Հայաստանի իշխանություններն սկսել են ամրացնել պնդօղակները
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 14:41

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները խորհրդարանական ընտրություններից հետո կենտրոնացել են դրանց արդյունքները վիճարկելու փորձեր թույլ չտալու վրա ՝ ուժեղացնելով ճնշումն ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Տոնոյան․ Ծառուկյանի տանը խուզարկությունների տևողությունը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 13:22

Արմինֆո.  "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը ուժայինների իրականացրած խուզարկությունները կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես շուրջ 13 ժամ տևած ամենաերկար քննչական միջոցառումներից մեկը: Այդ մասին հուլիսի 7-ին հայտարարել է  քաղաքական ուժի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում, որտեղ քննարկվում է Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։

Թեւանյանը՝ ԱԱԾ նկուղից. Իշխանություններն աննախադեպ զիջումներ են նախապատրաստում, իսկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կանցնեն մյուսներին
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 12:27

Արմինֆո.   ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից  (առավել հայտնի է որպես ԱԱծ նկուղ) ուղերձ է հղել՝ «Ում համար են ղողանջում զանգերը», որը հրապարակվել է «Մայր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Ուժեղ Հայաստան». Հայաստանում Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը չի ստացել հանրապետության քաղաքացիների մեծամասնության աջակցությունը
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 11:52

ԱրմԻնֆո.  Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չի ստացել հանրապետության քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, կարծում է Սամվել Կարապետյանի «Հայաստան» բլոկի շարքի առաջին համարն՝ Նարեկ Կարապետյանը.

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի պաշտոնական ակադեմիան կբացվի Երևանում
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 11:11

ԱրմԻնֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)՝ «Ֆուտբոլային ներդրումների խումբ»-ի հետ համատեղ, հայտարարել է «Բենֆիկա ակադեմիա Հայկական» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում Պորտուգալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Բենֆիկայի» պաշտոնական ակադեմիան կբացվի Երևանում՝ սկսած 2027-2028 մրցաշրջանից։

Չալաբյան. ներկայիս թուրքամետ ռեժիմը Հայաստանում փաստացի մարտահրավեր է նետել մեր ժողովրդի մեծամասնությանը
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 10:48

ԱրմԻնֆո.  Ներկայիս թուրքամետ ռեժիմը Հայաստանում՝ Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով ամոթահար, ըստ էության ոչ սահմանադրական հուլիսի 4-ի որոշումն, փաստացի մարտահրավեր է նետել մեր ժողովրդի մեծամասնությանը, որը լայնորեն տարածված սպառնալիքների ու ճնշումների պայմաններում քվեարկել էր ռեժիմի դեմ։ Այս մասին նշվում է ձերբակալված «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կոորդինատոր Ավետիկ Չալաբյանի դիմումում։




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ