Arminfo.info

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցը
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 10:58

ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և խաղաղության հաստատման գծով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոյի հետ՝ ներկայացնելու Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում:

Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 18:31

Արմինֆո. Աշոտ Դանիելյանը հայտնել է, որ երկար մտորումներից, քննարկումներից և խորհրդակցություններից հետո որոշում է կայացրել հրաժարական տալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

Հայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 17:57

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դանիայի թագավորության դեսպան Անն Տովտ Սորենսենի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում քննարկել է հայ-դանիական հարաբերությունների օրակարգային հարցերը, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում երկրների միջև համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա հետագա ընդլայնման հեռանկարները:

Հայաստանն ու Պարենի համաշխարհային ծրագիրը քննարկել են պարենային անվտանգությունն ու համագործակցությունը COP17-ի շրջանակներում
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 16:05

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի պաշտոնակատար Կառլ Սկաուի հետ:

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիս
 Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 14:46

Արմինֆո.ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am իրավական տեղեկատվության կայքում հանրային քննարկման է ներկայացրել "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն, փոխվելու է կառավարության անդամների երդման տեքստը ՝ նրանց պաշտոնը ստանձնելիս: 

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

"Անմահ գունդը" կրկին շրջել է Երևանի փողոցներով
 Շաբաթ, 9 Մայիսի 2026, 14:24

Արմինֆո. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ "Անմահ գնդի" երթը կրկին անցավ Երևանի փողոցներով: Այս իրադարձությունը խորհրդանշում է սերունդների կապը և մեր հերոսների սխրանքի հավերժական հիշատակը:

Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 18:18

Արմինֆո.IDBank-ի և Իդրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին անցկացվեց ֆինանսական գրագիտության հերթական դասընթացը «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։

Հայաստանի նախագահը Ղրղզստանի և Մոնղոլիայի ղեկավարների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:04

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։

Երևանում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 12:53

Արմինֆո. Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի Պետդումայի նախագահի և ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը
 Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026, 10:12

Արմինֆո. Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է իր գործընկերների՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Հանդիպումը տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից առաջ, որը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանություն
 Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 10:19

Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին։

Արցախի պատվիրակությունը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է միջազգային ճնշման ակտիվացման հարցը՝ Բաքվից հայ ռազմագերիներին ազատելու համար
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 13:29

Արմինֆո.Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզի քաղաքապետարան այցի շրջանակում բարձրացրել է միջազգային ճնշման մեխանիզմների ակտիվացման հարցը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար:

Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցեր
 Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:47

Արմինֆո.Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Երևանում քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև քաղաքական երկխոսությունը
 Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:46

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։

ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան. Եկեղեցու դեմ Հայաստանի վարչապետի հարձակումները թուլացնում են ժողովրդավարությունը երկրում
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026, 13:37

Արմինֆո.ԱՄՆ-ում և Մեքսիկայում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը վստահ է, որ Երևանը կարող է ինտեգրվել Եվրոպային՝ Հայ Առաքելական Եկեղեցին չդարձնելով քավության նոխազ:

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի լոգոտիպի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում։
 Ուրբաթ, 27 Մարտի 2026, 17:38

Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի խաղերի լոգոտիպի շնորհանդեսի պաշտոնական արարողությունը, որը տեղի կունենա Հայաստանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, տեղի ունեցավ Երևանում։

Իրանագետ․ Մոջթաբա Խամենեիի՝ ԻԻՀ գերագույն առաջնորդ ընտրվելն ունի ոչ միայն հոգևոր, այլև ռազմաքաղաքական պատճառաբանություն
 Երկուշաբթի, 9 Մարտի 2026, 12:01

Արմինֆո.Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նոր գերագույն առաջնորդ ընտրելով այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն, Իրանը ցույց տվեց, որ, նույնիսկ, այնպիսի հզոր գերտերությունը, ինչպիսին ԱՄՆ-ն է, չի կարող ԻԻՀ-ին պարտադրել իր համար հարմար Իրանի առաջնորդ: Նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ Telegram-ի իր ալիքում։

Հունաստանի խորհրդարանի նախագահն անվերապահ աջակցություն է հայտնել Հայաստանին
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 17:17

Արմինֆո.Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։

Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

«Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրանում։ Մեր ժողովուրդների և երկրների բարեկամությունն ունի խորը պատմական արմատներ, որոնց վրա կառուցված է ներկայիս համագործակցությունը։ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններում արդյունավետ գործում են բարեկամական խմբերը, որոնք իրենց նպաստն են բերում երկու երկրների գործակցության շարունակական զարգացմանը», -նշել է նախագահը։

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն,  իր խոսքում Նիկիտաս Կակլամանիսը նշել է. «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։

Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանան Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ»։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման և խորացման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ որպես միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործիք։ Նշվել է փորձի փոխանակման, օրենսդրական գործընթացներում համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնմանը, փոխայցելությունների ակտիվացմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ