Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 14:34
Արմինֆո. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հերթական քայլն է կատարել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Ինչպես ասվում է «Սլավմեդ»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում, կլինիկայում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը, որը տևել է ընդամենը 2 ժամ:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 12:09
ԱրմԻնֆո. Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակներում ծրագրի շահառուների համար ներդրվելու է բոնուսային միավորների մեխանիզմ։ Այս մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության հունիսի 9-ի նիստում։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 10:22
ԱրմԻնֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում։
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 15:16
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի փաստն ինքնին հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական երկխոսության վերականգնման համար, սակայն առայժմ երկկողմ հարաբերությունների իրական ջերմացման մասին խոսելու հարկ չկա։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: "Այցի փաստն ինքնին որոշակի հույսեր է տալիս և հնարավորություններ ստեղծում, քանի որ Մոսկվան ի սկզբանե դեմ էր նման այցին։ Մենք տեսանք, որ Պուտինի եւ Փաշինյանի նախորդ հանդիպումը (ապրիլի 1-ին - խմբ.) այնքան էլ հաջող չէր", - նշել է Միքայելյանը։
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 11:26
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 14:10
Արմինֆո. Եվրոպական միությունն արդեն տևական ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է բարեփոխումներին առնչվող հարցերում։ Այդ մասին հուլիսի 2-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:12
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության ձևավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:46
Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 19:39
Արմինֆո. Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 17:14
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:59
Արմինֆո. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:29
Արմինֆո. Հայաստանի կառավարության «Անապահովության գնահատման նոր համակարգը», որը որպես պիլոտային ծրագիր առաջինը փորձարկել են Սյունիքի մարզում, արդեն իսկ հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի կտրուկ կրճատման և խոցելի խմբերի սոցիալական վիճակի վատթարացման։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:10
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 13:14
Արմինֆո.Կայուն զարգացման Համբուրգյան համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել բարձր մակարդակի կլոր սեղանին, որը կրում էր «Բնապահպանական հանցագործություններ. սպառնալիքներ կայուն զարգացմանը» խորագիրը։
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 18:23
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն՝ Սեուլ, որտեղ կմասնակցի «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (SOI Global Dialogue) միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը։
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 17:16
Արմինֆո. Այսօր հեռավար աշխատանքի որոնումների արդյունքում կարող եք ոչ թե գտնել երկար սպասված եկամտի աղբյուրը, այլ կորցնել սեփական հեռախոսի նկատմամբ վերահսկողությունը։
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 13:37
Արմինֆո. Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը, որը դեռ պետք է արժանանա Կնեսետի հավանությանը, անշուշտ, կարևոր քաղաքական իրադարձություն է, սակայն դրա գնահատման հարցում պետք է խուսափել էմոցիոնալ մոտեցումներից և ընդունված որոշումը վերլուծել ռազմաքաղաքական իրողությունների արդյունքներով։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
|
Շաբաթ, 27 Հունիսի 2026, 11:27
Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 18:08
Արմինֆո. Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը (MoHFW)՝ Մումբայի Ժողովրդագրական գիտությունների միջազգային ինստիտուտի (IIPS) հետ համատեղ, պաշտոնապես հրապարակել է 2023–2024 թվականների ժամանակահատվածի համար Ընտանիքի առողջության ազգային վեցերորդ հետազոտության (NFHS-6) նախնական վերլուծական թերթիկները (Fact Sheets): Հետազոտությունն ընդգրկել է շուրջ 6,79 լաքհ (679 հազար) տնային տնտեսություն երկրի 715 շրջաններում: Հետազոտության արդյունքները «ԱրմԻնֆո» գործակալությանը սիրով տրամադրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:12
Արմինֆո. Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել։ Այդ մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժման գծով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը։
|