Arminfo.info

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 18:26

Արմինֆո.Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։ 
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը: 

Հայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 18:26

Արմինֆո. ՆԳ նախարար, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը հունիսի 29-ին մասնակցել է «Սահմանային կառավարման բարեփոխումներ և սահմանապահների կրթություն․ դասեր ԵՄ մոտարկման գործընթացներից» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և ՆԳ նախարարության համագործակցությամբ։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 13:26

Արմինֆո. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանն այցելել է հուշահամալիր՝ տեղանքը զննելու և աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։

Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 16:55

Արմինֆո. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների «Մայր Հայաստան» հուշահամալիրի դեմ իրականացված վանդալիզմի արարքի կապակցությամբ։ Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:52

Արմինֆո.  Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 13:20

Արմինֆո.Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել  կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Գյումրիում անհայտ անձինք պոկել են "Մայր Հայաստան" հուշահամալիրի ոսկեգույն տառերը
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 18:39

Արմինֆո. Գյումրիում անհայտ անձինք պոկել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված "Մայր Հայաստան" հուշահամալիրի ոսկեգույն տառերը:

«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 18:43

Արմինֆո. «Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բանավեճերին կմասնակցեն հրավերն ընդունած առաջին քաղաքական ուժերը.

Նարեկ Կարապետյան. Ընտրությունների արդյունքներով Հայաստանում ձևավորված իշխանությունը կապահովի երկրի ողջ սպառազինության համատեղելիությունը
 Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 14:12

Արմինֆո.Այն իշխանությունը, որը կձևավորվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, կստեղծի անվտանգության լուրջ համակարգ, որի շնորհիվ բոլոր ձեռք բերված սպառազինությունները կներդաշնակեցվեն։ Այս մասին մայիսի 28-ին «Սարդարապատ» հուշահամալիրում՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։

Սամվել Կարապետյան․ Հայաստանի իշխանություններն ինձ առաջարկում էին քաղաքական պայքարի մեջ չմտնել՝ ՀԷՑ-ը վերադարձնելու դիմաց
 Ուրբաթ, 22 Մայիսի 2026, 13:39

Արմինֆո.Տնային կալանքի տակ գտնվող "Ուժեղ Հայաստան" քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատմել է, որ դեռ ձերբակալությունից առաջ Հայաստանի իշխանություններն իրեն առաջարկել են չմիջամտել Հայաստանում քաղաքական պայքարին՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարումը վերադարձնելու դիմաց: Այդ մասին Կարապետյանը հայտարարել Է մայիսի 22-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորը պատմել է, թե ինչպես է Սամվել Կարապետյանը Լոնդոնում Հայաստանի դեսպանատանը ավտոմեքենա նվիրել՝ երկրի վարկանիշը բարձր պահելու համար:
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 18:27

Արմինֆո.Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Հայաստանի հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը պատմել է, թե ինչպես է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Լոնդոնում Հայաստանի դեսպանատանը վերջին դասի մեքենա նվիրել՝ երկրի վարկանիշը բարձր պահելու համար։

Երևանում հավաստիացնում են․ Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա
 Շաբաթ, 9 Մայիսի 2026, 11:33

Արմինֆո Հայ պաշտոնյաները միաբերան պնդում են․ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա։

Վալերի Բուայեն դատապարտել Է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 10:24

Արմինֆո. Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախյի մշակութային ժառանգության ոչնչացումը և միջազգային հանրության լռությունը:

Լատվիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 13:39

Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Եվրոպացի պաշտոնյաները Երևանում պատմել են Հարավային Կովկասի ներուժի մասին
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:49

Արմինֆո.Հարավային Կովկասը կարեւոր օղակ է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ ճանապարհին։ Դա հնարավոր է դարձել 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո ի հայտ եկած աննախադեպ դինամիկայի շնորհիվ, որը նոր ռազմավարական հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար:

Ադրբեջանական օկուպացիոն զորքերը Ստեփանակերտում ավերել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատունը
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2026, 19:32

Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության մոնիթորինգով զբաղվող Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունը փաստաթղթերով ներկայացնում է օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանն ուղղված քաղաքականության ևս մեկ ծանրակշիռ վկայություն: Այդ մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, "Ազգային" պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:

Բելգիայի դեսպանատունը բացվել է Երևանում
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2026, 09:50

Արմինֆո. Մայիսի 4-ին Երևանում բացվեց Բելգիայի դեսպանատունը։ Բացման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի կառավարության վարչապետ Բարտ դը Վևերը։ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է դեսպանատան բացման արարողության կադրերը։

Ընդդիմադիր պատգամավորը վանդալիզմ է որակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացված վերականգնողական աշխատանքները
 Շաբաթ, 25 Ապրիլի 2026, 16:28

Արմինֆո.Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը վանդալիզմ է անվանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքները։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով հաստատող լուսանկարներ՝ նա ընդգծել է, որ հանրապետական նշանակության հուշարձաններն այդպես չեն վերականգնում։

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:57

Արմինֆո.Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և դեսպանությունների ղեկավարները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։

"Լուսավոր Հայաստան". Հայաստանի իշխանությունները փորձում են փափուկ ուժի միջոցով ստիպել հայ ժողովրդին կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:13

Արմինֆո.Հայաստանի ներսում աշխատում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ ՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, որը փորձում է ստիպել ժողովրդին կասկածի տակ դնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ով եկել էր հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ