Arminfo.info

"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 16:00

Արմինֆո."ՄուլտիՍթոուն" ձեռնարկության (Աբովյան քաղաքում) աշխատակիցները կրկին դուրս են եկել ակցիայի՝ պահանջելով ապահովել իրենց աշխատանքի իրավունքը: Ձեռնարկության հետագա ճակատագրի վերաբերյալ լիազորված մարմիններից պարզաբանումներ ստանալու փորձերն ապարդյուն են անցել։ 

Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:52

ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կստուգի 2026 թվականի մայիսի 15-ի իր որոշման կատարման ընթացքը, որը վերաբերում է երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև կվերլուծի դրա իրականացման հետ կապված ԶԼՄ-ներում հրապարակումները։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում։

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ղազախստանի հետ «Գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագիրը
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 12:26

ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին:

Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 12:09

ԱրմԻնֆո. Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակներում ծրագրի շահառուների համար ներդրվելու է բոնուսային միավորների մեխանիզմ։ Այս մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության հունիսի 9-ի նիստում։

ՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
 Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 17:23

Արմինֆո.  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի։ Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում, ընդ որում, ընդգծվում է, որ Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է։

Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 14:42

Արմինֆո. Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը։ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: 

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:23

Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ 

Կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվի
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 14:02

Արմինֆո. Կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվի՝ պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար։

Նոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:23

Արմինֆո. Սանկտ Պետերբուրգի 14-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարներ Սրբուհի Գալյանի և Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 13:26

Արմինֆո. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանն այցելել է հուշահամալիր՝ տեղանքը զննելու և աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի տանը կատարված խուզարկություններից
 Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 12:14

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տանը և ավտոմեքենաներում կատարված խուզարկություններից։

Հայաստանի ԱԱԾ տնօրենը Գերիների,  պատանդների և անհայտ կորած  անձանց  հարցերով զբաղվող  միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 19:11

Արմինֆո.  2026 թվականի հունիսի 22-ին ՀՀ ազգային  անվտանգության  ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի  գլխավորությամբ  տեղի է ունեցել  Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 18:13

Արմինֆո.Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի "Նոր ուժ" կուսակցությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: 

Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 10:12

Արմինֆո.  ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության համանախագահ Ֆրենկ Փալոնը փոփոխություն է կատարել H. R. 8800 օրինագծում ՝ 2027 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության մասին օրենքում, որով նախագահին կարգելվի օգտագործել 907 ուղղման կիրառումը սահմանափակելու լիազորություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ձեռնարկել ակնհայտ և ստուգման ենթակա քայլեր՝ որոշակի պայմանների կատարման ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 20:20

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 17:15

Արմինֆո.Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.  Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 10:08

Արմինֆո. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը պաշտոնական նամակներ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պաշտպանության հարցերում Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ։

GRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 20:28

Արմինֆո.  Կոռուպցիայի դեմ պայքարի Եվրոպայի խորհուրդը (GRECO) բարձր է գնահատել Հայաստանի կողմից Ներքին գործերի նախարարության համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը: Այդ մասին հայտարարվել է Ստրասբուրգում GRECO պետությունների խմբի 103-րդ լիագումար նիստի ժամանակ։

Հայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:28

Արմինֆո Կառավարությունն առաջարկում է թե՛ դատավարության եւ թե՛ քրեակատարողական (պատիժների կատարման) փուլերում ներդնել տեսակապի համակարգը եւ դատավարությունն իրականացնել տեսակապի կիրառմամբ:




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ