Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 17:50
Արմինֆո. Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 12:26
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին:
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 20:06
Արմինֆո. Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա Կովկասի դարպասն ամբողջ աշխարհի համար: Այդ մասին հայտարարել է վրացական "Լելո" կուսակցության առաջնորդներից մեկը՝ Իրակլի Կուպրաձեն։
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026, 17:25
Արմինֆո.Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերը հաշվի առնելու ոգով:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 20:19
Արմինֆո.Գործող օրենքի համաձայն՝ միայն այն բանից հետո, երբ Ազգային ժողովը խորհրդարանի առաջին նիստում ավարտում է ԱԺ փոխխոսնակների, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումը, այն անցնում է օրակարգի հաջորդ հարցերի քննարկմանը:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:30
Արմինֆո. Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած ՀՀ քաղաքացիները հուլիսի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:59
Արմինֆո.Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների և թաղման վայրերի մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն։
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:44
Արմինֆո. ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան: Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:06
Արմինֆո. Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 18:32
Արմինֆո. ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք։ ՆԳՆ հաղորդագրության համաձայն, կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը։
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 11:46
Արմինֆո.Euronews-ի հարցման նպատակը ոչ թե հայ հասարակությանն իրազեկելն է, այլ պատրանք ստեղծելը, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրողների ցածր մասնակցություն ապահովելու համար: Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, անդրադառնալով Euronews-ի նյութին, որում ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է խորհրդարանական մեծամասնություն ստանալ:
|
Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 14:14
Արմինֆո. Breavis ընկերությունը «Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:
|
Հինգշաբթի, 28 Մայիսի 2026, 14:12
Արմինֆո.Այն իշխանությունը, որը կձևավորվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, կստեղծի անվտանգության լուրջ համակարգ, որի շնորհիվ բոլոր ձեռք բերված սպառազինությունները կներդաշնակեցվեն։ Այս մասին մայիսի 28-ին «Սարդարապատ» հուշահամալիրում՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 14:37
Արմինֆո. Ճիշտ չէ ասել, թե Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներկայիս գագաթնաժողովը կորոշի Հայաստանի ճակատագիրը, Երևանը կշարունակի մասնակցել միության միջոցառումներին: Այդ մասին մայիսի 27-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
|
Շաբաթ, 23 Մայիսի 2026, 14:01
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։ Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
|
Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 17:03
Արմինֆո.Կանանց զբաղվածության ապահովումը կդառնա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 16:09
Արմինֆո. Մայիսի 5-ին Երեւանում ստորագրվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 10:40
Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 5-ից ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 11:51
Արմինֆո. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակը։ Ինչպես հայտնել են քաղաքական ուժի մամուլի ծառայությունից, Չարենցավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ինդուստրացման (արդյունաբերականացման) ծրագրերը։
|