Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 15:49
Արմինֆո. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունը դիտարկում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ, այլ, ավելի շուտ՝ որպես սեփական դիրքերին սպառնացող գործոն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:03
Արմինֆո.Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունական զբոսաշրջային և ճանապարհորդական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Լիսանդրոս Ցիլիդիսի հետ։
|
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 10:58
ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և խաղաղության հաստատման գծով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոյի հետ՝ ներկայացնելու Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2026, 21:26
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 17:57
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դանիայի թագավորության դեսպան Անն Տովտ Սորենսենի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում քննարկել է հայ-դանիական հարաբերությունների օրակարգային հարցերը, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում երկրների միջև համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա հետագա ընդլայնման հեռանկարները:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 13:17
Արմինֆո. Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական միությանը։ Այդ մասին հուլիսի 2-ին Երեւանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 13:03
Արմինֆո. Ալեքսանդր Ավանեսով։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է։ Այդ մասին հուլիսի 2-ին Երեւանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հայտարարել է․
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 09:59
Արմինֆո. Եվրամիությունը մինչև 200 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար: Այդ մասին հուլիսի 1-ին Բաքվում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 13:01
Արմինֆո.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում բացվել է նոր երիտասարդական տարածք, որը կդառնա «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում ստեղծված վեցերորդ նմանատիպ կենտրոնը:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 17:13
Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներ Քրիստինա Պակին և Նարինե Ավետիսյանին։
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 11:47
Արմինֆո.Մի պետություն, որը գոյություն չի ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման պահին, որոշել է գնահատական տալ Իսրայելի կառավարության կողմից մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության ճանաչման փաստին։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:18
Արմինֆո.Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը:
Համագործակցության շրջանակում մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կտրամադրի ԱԶԲ-ը, իսկ մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը՝ Կանադայի կլիմայի ու բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար հիմնադրամը (CANPA)։
|
Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 16:24
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 10:11
Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև զրույց է ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:46
Արմինֆո. Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:35
Արմինֆո.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» («Փրկենք Հայաստանը») կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ:
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 20:23
Արմինֆո. Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 20:15
Արմինֆո.Հունիսի 15-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ՄԹ ԱԳՆ ստվերային նախարար Փրիթի Փաթելի հետ:
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 15:17
Արմինֆո.ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 12:05
Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
|