Arminfo.info

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 15:10

Արմինֆո. Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։

Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 19:16

Արմինֆո. ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ:       
   
Ինչպես նշվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում, սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:          
          
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:

Ֆրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբ
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 11:04

ԱրմԻնֆո. Հուլիսի 14-ը հատուկ նշանակություն ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության և եղբայրության արժեքները կիսող բոլոր ազգերի համար: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական ուղերձում՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 14:34

Արմինֆո. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հերթական քայլն է կատարել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Ինչպես ասվում է «Սլավմեդ»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում, կլինիկայում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը, որը տևել է ընդամենը 2 ժամ:

Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 15:07

Արմինֆո. Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության գնահատման հետ կապված համակարգային խնդիրները։ Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության առնչությամբ:

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 16:24

Արմինֆո.AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից  մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին։

Փորձագետ․ Փաշինյանի այցը Ռուսաստան նախադրյալներ է ստեղծում երկխոսության վերականգնման համար, բայց հարաբերությունների ջերմացումն, ավելի շուտ, խորհրդանշական բնույթ է կրում
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 15:16

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի փաստն ինքնին հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական երկխոսության վերականգնման համար, սակայն առայժմ երկկողմ հարաբերությունների իրական ջերմացման մասին խոսելու հարկ չկա։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: "Այցի փաստն ինքնին որոշակի հույսեր է տալիս և հնարավորություններ ստեղծում, քանի որ Մոսկվան ի սկզբանե դեմ էր նման այցին։ Մենք տեսանք, որ Պուտինի եւ Փաշինյանի նախորդ հանդիպումը (ապրիլի 1-ին - խմբ.) այնքան էլ հաջող չէր", - նշել է Միքայելյանը։

Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
 Շաբաթ, 4 Հուլիսի 2026, 11:26

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026, 18:47

Արմինֆո.Fast հիմնադրամի կողմից կազմակերպվող AI ճամբարի ավելի քան 460 մասնակցի համար Իդրամն ու IDBank-ն անցկացրեցին ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացների շարք։

Ֆինանսական տեխնոլոգիան՝ որպես վաճառքի շարժիչ. IDBank-ը Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց իր ֆինտեխ էկոհամակարգը
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 18:03

Արմինֆո.Ինչպե՞ս են ժամանակակից ֆինտեխ լուծումները փոխում սպառողական վարքագիծը, ընդլայնում բիզնեսների ֆինանսական հնարավորությունները և նպաստում տնտեսության ակտիվացմանը․

Փաշինյանի տիկինը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:46

Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։

Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:15

Արմինֆո.Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտին
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 13:14

Արմինֆո.Կայուն զարգացման Համբուրգյան համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել բարձր մակարդակի կլոր սեղանին, որը կրում էր «Բնապահպանական հանցագործություններ. սպառնալիքներ կայուն զարգացմանը» խորագիրը։

Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:42

Արմինֆո. Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը։ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 30-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։

Հայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 18:26

Արմինֆո. ՆԳ նախարար, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը հունիսի 29-ին մասնակցել է «Սահմանային կառավարման բարեփոխումներ և սահմանապահների կրթություն․ դասեր ԵՄ մոտարկման գործընթացներից» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և ՆԳ նախարարության համագործակցությամբ։

Կյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար Ստամբոլցյանը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:40

Արմինֆո.  Կյանքի 70-րդ տարում մահացել է Հայաստանի առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, պլաստիկ վիրաբույժ, "Ավանգարդ մեդ" բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայկական բժշկական ասոցիացիան։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելին
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:00

Արմինֆո.  Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանի հավաստագիր է ստացել 6911 ընտանիք կամ մոտ 28,4 հազար մարդ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Գայանե Ղարագյոզյանը' ներկայացնելով վերջին շրջանում ծրագրում կատարված փոփոխությունները:

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:49

ԱրմինֆոԱմերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Նոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 13:23

Արմինֆո. Սանկտ Պետերբուրգի 14-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարներ Սրբուհի Գալյանի և Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը։

Ընդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո.  Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր (8-9%)։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը, հավելելով, որ հենց այդ տարբերությունն էլ որոշել է իշխանության ճակատագիրը։




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ