Arminfo.info

Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 19:16

Արմինֆո. ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ:       
   
Ինչպես նշվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում, սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:          
          
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:

Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 16:48

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լուրջ խնդիր: Քաղաքական իշխանությունները մշտապես հրապարակավ հայտարարում են այս կամ այն անձի դեմ քրեական և այլ գործեր հարուցելու մասին, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները սկսում են կատարել այդ քաղաքական հրահանգը։ Այդ մասին հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից՝ Երեմ Սարգսյանը՝ արձագանքելով Գլխավոր դատախազության հաղորդագրությանն այն մասին, որ իր պաշտպանյալի ցեմենտի գործարանն անցել է պետական կառավարման ներքո։

Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 15:56

Արմինֆո.  «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ:

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026, 11:58

Արմինֆո. Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն  օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող  թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։

ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:46

Արմինֆո. Եվրոպական միությունը բավականաչափ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը՝ "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողովում: 

Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:05

Արմինֆո.Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը     
«e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության, ուղղորդման և նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ 

Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:04

Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։

Խոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 13:56

ArmInfo.   Երբ խոսքը վերաբերում է պատերազմական/հետպատերազմյան թեմաներով ֆիլմերին, հերոսների պատմությունները միշտ ծանոթ են հայ հեռուստադիտողների զգալի մասի դիտողին և աշխարհայացքին: Ի վերջո, սեփական պատմության, ծագման, մշակույթի և գիտության հանդեպ հպարտությունը ազգային ինքնության և մտածելակերպի անբաժանելի տարրեր են: 

Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 17:17

Արմինֆո. Բրյուսելում ընթանում է "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողով: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։ 

"Դատապարտելով Ծառուկյանին՝ իշխանությունները դատապարտում են նրա ձեռնարկությունների շուրջ 15 հազար աշխատակիցների"․ "ՄուլտիՏաբակի" աշխատակիցները՝ ակցիայի ժամանակ
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026, 13:25

Արմինֆո. Հայտնի գործարար, բարերար և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող "ՄուլտիՏաբակ" ձեռնարկության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ գործարանի աշխատանքը վերսկսելու պահանջով, որը 8 օր է կապարակնքված է:

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 15:56

Արմինֆո. Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։ 

Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Քննչական կոմիտեն պարզաբանում չի տալիս կապարակնքված ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 14:46

Արմինֆո. Հայտնի բարերար, գործարար և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում ՝ պահանջելով վերսկսել ձեռնարկությունների աշխատանքը և ապահովել իրենց աշխատանքի իրավունքը:

Հայաստանն ու Բելգիան հանդես են եկել համագործակցության խորացման օգտին
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 13:59

Արմինֆո. Բրյուսելում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ հանդիպման շրջանակներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը առանձնազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյի հետ։

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
 Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:38

Արմինֆո. Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը հրապարակել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ «Ֆեյբուքի» իր էջում։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
 Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 11:32

Արմինֆո.  Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց աջակցությունն են հայտնել "Մայր Հայաստան" կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին և նրա ընտանիքին:

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 17:37

Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: 

Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 15:06

Արմինֆո.Այսօրվանից Հայաստանում ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 14:34

Արմինֆո. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հերթական քայլն է կատարել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Ինչպես ասվում է «Սլավմեդ»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում, կլինիկայում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը, որը տևել է ընդամենը 2 ժամ:

Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 13:50

Արմինֆո. Հայաստանում գործող իշխանությունը հրապարակային ճնշում է գործադրում երկրի իրավապահ մարմինների վրա ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նպատակով։ Այդ մասին հուլիսի 10-ին Հակակոռուպցիոն դատարանի նիստում, որտեղ շարունակվում են 2008 թվականի մարտի 1-ի գործով լսումները, հայտարարել է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 12:42

ԱրմԻնֆո: ՀՀ քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (էլեկտրոնային վիզա) Թայվան մեկնելու համար, ըստ Թայվանի հյուպատոսական գործերի բյուրոյի։




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ