Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 01:30
Արմինֆո.Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի դեմ։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 20:10
Արմինֆո.Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի հետ քննարկել է երկու երկրների մայրաքաղաքների միջև համագործակցության զարգացման և խորացման հարցերը։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 20:06
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:54
Արմինֆո. Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի, ԶՈՒ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:48
Արմինֆո. 2026 թ. հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Նիկոլա Նիկոլովը հանդիպել է Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի երկարամյա տնօրեն, ականավոր ռեժիսոր, օպերային ոլորտի ղեկավար և մանկավարժ ակադեմիկոս, պրոֆեսոր Պլամեն Կարտալոֆի հետ՝ քննարկելու Բուլղարիայի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների միջև կապերն ամրապնդելուն ուղղված դեսպանության նախաձեռնությունը։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:46
Արմինֆո.Այսօր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՉԺԱԻ-ում (Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտ) տեղի է ունեցել "Մեծ Կովկասի կրիտիկական ենթակառուցվածքները աշխարհատնտեսական մրցակցության պայմաններում" միջազգային կլոր սեղան: Քննարկումը վարել են ՌԳԱ ՉԺԱԻ-ի առաջատար գիտաշխատող Վահե Դավթյանը և ՌԳԱ ՉԺԱԻ-ի Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար Եվգենիա Գորյուշինան:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:45
Արմինֆո.Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունում
«Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:21
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 19:00
Արմինֆո. Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պատմական ազդակը: "Այսօր մենք խորացրել ենք Գերմանիայի և Ադրբեջանի միջև ամուր հարաբերությունները ՝ ընդունելով ռազմավարական ծրագիր։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:59
Արմինֆո.Ակնհայտ է, որ "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունն ինքնին իրավունքի և Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:54
Արմինֆո.Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:21
Արմինֆո. ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը և ԵԱՀԿ-ին առընթեր ԱՄՆ առաքելության նորանշանակ ղեկավար Դարել Օուենսը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:10
Արմինֆո."Հինգ իրավապաշտպաններ" նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է որոշ քաղբանտարկյալների նկատմամբ իրենց անչափահաս երեխաների հետ շփման արգելքի կիրառումը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:04
Արմինֆո. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք։ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցում։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:03
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի կամ տնային կալանքի չի ենթարկվի, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության համապատասխան միջնորդությունը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 17:21
Արմինֆո. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" թեմայով խորհրդաժողով, որը կազմակերպել են Հայաստանում Իրանի դեսպանատունը և ԱՊՐԻ գիտահետազոտական ինստիտուտը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 17:18
Արմինֆո. Մատենադարանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր, նշանավոր հոգևորական, գիտնական Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսին մասնակցում են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:59
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) համաձայնություն է տվել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն: Այդ մասին հուլիսի 22-ին ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:58
Արմինֆո. Հայ-ռուսական համալսարանից (ՀՌՀ) հաղորդել են, որ հուլիսի 21-ին զոհված Հայաստամօ Զինված ուժերի զինծառայողը իրենց բուհի ուսանող Նարեկ Թորոսյանն է, ով սովորում էր ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այդ մասին հուլիսի 22-ին Facebook-ի իր էջում գրել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:50
Արմինֆո. "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է քաղաքական գործչի նկատմամբ կալանքի: Այս մասին հաղորդել Է Թևանյանի փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
|