Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 21:33
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 19:41
Արմինֆո. Չեռնոգորիան առաջիկայում մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում։ Այդ մասին ասվում է Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հայտարարությունում։
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 19:18
Արմինֆո. Ադրբեջանում իրենց բնորոշ հիստերիկ ձեւով են ընդունել Իրանի կողմից AzTV պետական հեռուստաալիքը "թշնամական ԶԼՄ-ների ցուցակում" ներառելու մասին տեղեկատվությունը։
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 18:16
Արմինֆո. Արդեն 5,5 տարի Բաքվում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրապարակայնորեն դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ պահանջելով ապահովել նրա կապը իր տիկնոջ հետ:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 16:56
Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգ: Կառավարության որոշման համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 15:52
Արմինֆո.Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մեր ժամանակների նշանավոր երաժիշտներից մեկի՝ աշխարհահռչակ ջութակահար,Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ ելույթ կունենա Սյունիքի մարզում:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 15:05
Արմինֆո. Առավել աշխատունակ տարիքում (30-35 տարեկան) կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկ: Այդ մասին հաղորդել է Ameria ընկերության գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ՝ ներկայացնելով Միացյալ Թագավորության աջակցությամբ իրականացված "Հայաստանի ազգային փոխանցումային հաշիվներ" հետազոտության արդյունքները:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 14:21
Արմինֆո. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ապօրինի է ճանաչել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանին պատկանող "Արմատ Մեդիա" լրատվական գործակալությունում կատարված խուզարկությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Լիաննա Գասպարյանը:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 14:12
Արմինֆո. Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ քննարկել է հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների օրակարգը և դրանց հետագա ամրապնդման հեռանկարները:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 13:49
ԱրմԻնֆո. Այսօր հայ ժողովուրդը զրկվում է մտքից ու գործողությունից, ապագայի տեսլականից և այդ ապագան ինքնուրույն ընտրելու ազատությունից: Այս ուղերձը Արմավիրի բանտից տարածել է «Հայաքվե» միավորման համակարգող և հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 13:23
Արմինֆո. Գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) նամակ է հղել երկրում Իրանի դեսպանատանը՝ ուղղված դիվանագիտական առաքելության ղեկավար Խալիլ Շիրգոլամիին՝ խնդրելով արձագանքել քաղաքական գործչի շուրջ ստեղծված իրավական քաոսին:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 10:54
Արմինֆո. Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության հիմնական լծակներից, կարծում է ամերիկանագետ Սուրեն Սարգսյան։
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 10:49
ԱրմԻնֆո. Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայությունը Ավան և Դավթաշեն վարչական շրջանների չարտոնված և անօրինական վայրերից առգրավել է ավելի քան 6 տոննա մթերք, ինչպես նաև 300 ծաղիկ:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 10:31
ԱրմԻնֆո: Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Գևոնդյանը և Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևը քննարկել են արդյունաբերական ոլորտում հայ-ղազախական միջկառավարական համագործակցության ընդլայնման հարցերը:
|
Շաբաթ, 25 Հուլիսի 2026, 11:52
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը աշխատանքային այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության կայքում՝ վարչապետի որոշումներ բաժնում:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:51
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորական աշխատավարձից ՝ հօգուտ բարեգործական վճարների: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:31
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:16
Արմինֆո. Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:14
Արմինֆո.Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:11
Արմինֆո. Հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել է տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով:
|