Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 20:30
Արմինֆո. Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 19:39
Արմինֆո. Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 18:58
Արմինֆո. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք միջազգային բարձրաստիճան համաժողովին:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 18:29
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունիսի 30-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 18:27
Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40% - ով։ Այդ մասին հունիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 17:14
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 17:13
Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներ Քրիստինա Պակին և Նարինե Ավետիսյանին։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 16:20
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հրաժեշտի արարողությանը, հաղորդում է WANA կայքը:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 16:01
Արմինֆո. ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:59
Արմինֆո. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:36
Արմինֆո. Ընդդիմությունն իր հետագա քայլերը կներկայացնի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է բողոքի փողոցային գործողություններ սկսել, թե՝ ոչ։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:29
Արմինֆո. Հայաստանի կառավարության «Անապահովության գնահատման նոր համակարգը», որը որպես պիլոտային ծրագիր առաջինը փորձարկել են Սյունիքի մարզում, արդեն իսկ հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի կտրուկ կրճատման և խոցելի խմբերի սոցիալական վիճակի վատթարացման։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:24
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվեց Մոսկովյան պուրակի բարեկարգման լայնածավալ ծրագրի մասին։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:15
Արմինֆո.Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:10
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:47
Արմինֆո.Բուժմասնագետների հոսքը Երևանից դեպի մարզեր աճում է ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:38
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:19
Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը և արտակարգ արձագանքման բժշկական բրիգադների աշխատանքին:
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:17
Արմինֆո.ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 000 անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ։
|
Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:15
Արմինֆո.Սահմանադրական դատարանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի հավակնությունները հեռանկար չունեն։ Այս մասին դատարանի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
|