


Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։
Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հետախուզվող անձ Ա.Զ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:



