


Արմինֆո. ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։
Նախարարը ողջունել է գործընկերոջը և կարևորել Ղազախստանի հետ առկա հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձաայն, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին։
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հաստատման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրանից դրա շրջանակներում երկաթուղային ոլորտին։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Երևանը դեմ չէ հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիայի փոխանցմանը ղազախական ընկերությանը, եթե այդ հարցով համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: Դեռ այս տարվա փետրվարին Փաշինյանը սկսել էր բարձրացնել ռուսական կոնցեսիան երրորդ բարեկամ կողմին հանձնելու անհրաժեշտության հարցը։ Որպես տարբերակ նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Նա դա պատճառաբանել էր այն հանգամանքով, թե, իբր, Երևանը կորցնում է իր մրցակցային առավելությունները, և երկաթուղու հարցը պետք է լուծել Ռուսաստանի հետ "բարեկամական, եղբայրական տրամաբանությամբ"։
Օրեր առաջ "Ղազախստան տեմիր ժոլի" ԲԸ-ն եւ հանրապետության Տրանսպորտի նախարարությունը "Ինտերֆաքս-Ղազախստան"-ին հաղորդել էին, որ ղազախական կողմը ներկայումս բանակցություններ չի վարում Հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռք բերման շուրջ:



