


Արմինֆո. Մարտի 10-ին տեղի է ունեցել Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նիստ:
Ինչպես հաղորդում է ՔՊ մամուլի ծառայությունը, նիստը վարել է վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագծին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաղորդել էր, որ ՀՀ սահմանադրության նոր տեքստը կարող է պատրաստ լինել 2026 թվականի մարտին: Այդ առնչությամբ նա տեղեկացրել էր հանրային իրազեկման նպատակով տեղեկատվական արշավ սկսելու անհրաժեշտության մասին։ Ինչպես սպասվում է, 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվե կանցկացվի ։



