


Արմինֆո. Մարտի 14-ից մինչեւ 22-ը տեղի կունենա Ֆրանկոֆոն կինոյի 9-րդ փառատոնը։ Ծրագիրը ներառում է դրամաների, կատակերգությունների, թրիլլերների և վավերագրական ֆիլմերի բազմազան ընտրանի, որն արտացոլում է ժամանակակից ֆրանսալեզու կինոյի ողջ բազմազանությունը։
Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը / Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը՝ Բելգիայի, Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։
Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում՝ հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է
Ծրագրում․
Շաբաթ՝ մարտի 14-ին, ժամը 19:00-ին՝ «Ապագայի գալուստը», ռեժ.՝ Սեդրիկ Կլապիշ (Ֆրանսիա, 2025թ.) / Կարմիր դահլիճ
Կիրակի՝ մարտի 15-ին, ժամը 17:00-ին՝ «Մաքսանենգը», ռեժ.՝ Կարոլին Մոնե (Կանադա, 2021թ.) / Կապույտ դահլիճ
Երկուշաբթի՝ մարտի 16-ին, ժամը 19:00-ին՝ «Ջիմի պատմությունը», ռեժ.՝ Առնո և Ժան-Մարի Լարիո (Ֆրանսիա, 2024թ.) / Կապույտ դահլիճ
Երեքշաբթի՝ մարտի 17-ին, ժամը 19:00-ին՝ «Բորգո», ռեժ.՝ Ստեֆան Դըմուստյե (Ֆրանսիա, 2023թ.) / Կապույտ դահլիճ
Չորեքշաբթի՝ մարտի 18-ին, ժամը 19:00-ին՝ «Երիտասարդ մոր տունը», ռեժ.՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն (Բելգիա, 2025թ.) / Կարմիր դահլիճ
Հինգշաբթի՝ մարտի 19-ին, ժամը 19:00-ին՝ «Շան դատավարությունը», ռեժ.՝ Լետիցիա Դոշ (Շվեյցարիա, 2024թ.) / Կապույտ դահլիճ
Ուրբաթ՝ մարտի 20-ին, ժամը 19:00-ին՝ «Օտարը», ռեժ.՝ Ֆրանսուա Օզոն (Ֆրանսիա, 2025թ.) / Կարմիր դահլիճ
Շաբաթ՝ մարտի 21-ին, ժամը 19:00-ին՝ «Հանուն Ադամի», ռեժ.՝ Լորա Վանդել (Բելգիա, 2025թ.) / Կարմիր դահլիճ
Կիրակի՝ մարտի 22-ին, ժամը 17:00-ին՝ «Անտառի երգը», ռեժ.՝ Վենսան Մունյե (Ֆրանսիա, 2025թ.) / Կարմիր դահլիճ։



