Arminfo.info


 Երկուշաբթի, 2 Մարտի 2026 15:57
Մարիաննա Մկրտչյան

Լույս է տեսել «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» մենագրությունը

Լույս է տեսել «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» մենագրությունը

Արմինֆո.Սույն թվականի փետրվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի է ունեցել «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» (Conflict, Space and Transnationalism:

An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025) գրքի շնորհանդես-քննարկումը։ Աշխատությունը նվիրված է ղարաբաղյան հակամարտության և 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրությանը։ Հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանը և Իտալիայի Մեսսինայի համալսարանի մարդաբանության և ազգաբանության ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկան։ Գիրքը լույս է ընծայել «Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունը։ 

 

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Այս գիրքը գիտական լուրջ նվաճում է հայագիտության մեջ։ Այն դիտարկում է պատերազմի անձնային բաղադրիչը և ունի ուշագրավ եզրակացություններ։ Աշխատությունը շատ հարցեր է փորձում լուծել։ Հուսով եմ, որ գիրքը կստանա իր արժանի գնահատականը նաև մրցանակաբաշխության ասպարեզում։ Հեղինակներին շնորհավորում եմ այս արժեքավոր աշխատանքի հրատարակման կապակցությամբ և մաղթում ստեղծագործական նոր նվաճումներ», - ասել է ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

 

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ,  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը նշել է, որ գիրքը նախևառաջ պատերազմի միջոցով վերափոխվող հանրությունների խնդրի մասին է։ «Այս կոնֆլիկտը բազմերես է, և դրա քննարկումները տարբեր առումներով պետք է տարվեն։ Միջազգային այս համագործակցության շրջանակում կատարած աշխատանքը լավագույն օրինակներից մեկն է։ Նման աշխատանքներ պետք է շատ կատարվեն, այս ողբերգությունը բոլոր առումներով պետք է քննարկման առարկա դառնա», - ասել է Պավել Ավետիսյանը։

 

Արսեն Հակոբյանը և Մարչելլո Մոլլիկան մինչ այս աշխատությունը հեղինակել են «Սիրիահայերը և թուրքական գործոնը․ Քեսաբը, Հալեպը և Դեյր էզ Զորը սիրիական պատերազմում» (Syrian Armenians and the Turkish Factor Kessab, Aleppo and Deir ez-Zor in the Syrian War) գիրքը։ Սիրիական պատերազմի մասին գրքում ցույց է տրված, թե ինչպես է ինքնությունն ու պատկանելիությունը դառնում անդրսահմանային հարվածների թիրախ՝ վերարտադրելով Ցեղասպանության հիշողությունն ու գոյատևման միևնույն սպառնալիքները՝ թուրքական գործոնի դերակատարմամբ ու մասնակցությամբ: Այս գրքի վրա աշխատելու ժամանակ էլ սկսվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և թուրքական գործոնը 2020թ․ ղարաբաղյան պատերազմում վճռորոշ դեր ունեցավ։ Եվ Սիրիայի պատերազմի մասին գրքի վերջաբանը սկսվում է հայ-ադրբեջանական 2020 հուլիսյան սահմանային բախումների նկարագրությամբ, ուր առաջին անգամ  ի հայտ են գալիս հակամարտության անդրազգայնացման միտումները՝ Սիրիայից բռնության արտահանման միջոցով։

 

Մինչ ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները Լեռնային Ղարաբաղում դաշտային աշխատանքներ են կատարել, ինչպես Արսեն Հակոբյանն է նշում՝ հայ ազգագրագետների վերջին դաշտային աշխատանքներն էին նախապատերազմյան Ղարաբաղում։ «2020 թ․ պատերազմական շրջանում մենք առաջարկություն ստացանք նույն հրատարակչությունից շարունակելու խնդիրը հետազոտել։ Քաղաքները՝ Հադրութը, Շուշին և Ստեփանակերտը, դարձել էին թիրախ ռազմական գործողությունների ժամանակ։ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք սկսեցինք նախագծի բովանդակության քննարկումն ու ձևավորումը, որը հետագայում ընդունվեց խմբագրության կողմից որպես գրքի հիմնական կառուցվածք ու հարցադրում», - պատմել է Արսեն Հակոբյանը։

 

Հեղինակը նշել է, որ գիրքը քաղաքային մարդաբանության շրջանակում քննարկում է պատերազմն ու ճգնաժամը։ Քաղաքները և տարածքներն այստեղ զուտ ֆիզիկական տարածք չեն, այլ կարևոր են նաև տվյալ հանրույթի համար հարաբերությունների իմաստով։ «Եթե մենք ուսումնասիրում ենք խնդիրն այդ դիտանկյունից, տեսնում ենք, որ առաջին բողոքի շարժումները սկսվում են քաղաքներում՝ Ստեփանակերտ, Հադրութ, Երևան։ Հետագայում առաջին բռնության դեպքերը տեղի են ունենում նույնպես քաղաքներում՝ Սումգայիթ, Կիրովաբադ և Բաքու։  Դրանք առանձին քննարկման առարկա են աշխատության մեջ։ 1990թ․ Բաքվի ջարդերով ավարտվում է քաղաքային բռնությունների, քաղաքային ջարդերի շղթան, որը հետագայում աճում է պատերազմական գործողությունների։ Այնուհետև մենք անցում ենք կատարում արդեն ղարաբաղյան առաջին պատերազմին,  2016թ․ ապրիլյան պատերազմի դեպքերին, և նման ընթացքով հասնում ենք արդեն ղարաբաղյան երկրորդ պատերազմ՝ կենտրոնանալով քաղաքային տարածքների վրա։ Ստեփանակերտը կարևորվում է որպես քաղաքական կենտրոն, քաղաքական ինքնության առանցք ու խորհրդանիշ, հայկական երկրորդ մայրաքաղաք։ Շուշին ներկայացվում է էթնոկրոնական բազմազանության և այդ բազմազանությունից ծնվող կոնֆլիկտների շրջանակում։ Հետո անցում ենք կատարում 2020թ․ պատերազմի անդրազգային բնույթին։ Իսկ աշխատանքի վերջին մասը մշակութային զտման մասին է, քանի որ մշակութային ցեղասպանության կոնցեպտը հնարավորություն է տալիս քննարկելու տարածքի, մշակույթի ու ճգնաժամի միջև կապը՝ թելադրված պատերազմական մարտահրավերներով։ Մենք մի քանի իրողություններ ենք այստեղ քննարկել՝ կարևոր սրբավայրերի և տարածքների դերակատարումը պատերազմի ընթացքում և հետպատերազմական զարգացումների ժամանակ։ Դա, օրինակ,  Դադիվանքն է, որը դառնում է մի ամբողջ միջազգային հարաբերությունների առարկա մշակութային ժառանգության փրկության առումով՝ հայկական եկեղեցու, ռուսական եկեղեցու և ՌԴ նախագահի միջնորդական առաքելության ներգրավմամբ և  որպես անկլավ պահպանվում է մինչև 2023 թվականի ԼՂՀ անկումը։ Վերլուծվում են Ամարասի վանքի շուրջ զարգացումները՝ որպես սահմանային վանքի, որն անմիջապես պատերազմի  հետևանք էր։ Մենք քննարկում ենք նաև այլ խնդիրներ՝ կապված մշակութային ժառանգության հետ։ Իրադարձությունների վերլուծության ընթացքում՝ արդեն վերջաբանի ամփոփման ժամանակ, մի այսպիսի հետաքրքիր երևույթ գտանք․ և՛ Գանձասարի բանալիները, և՛ Դադիվանքի բանալիները, և՛ Ամարասի բանալիները չեն հանձնվել։ Մենք հույս ունենք, որ այդ չհանձնված բանալիները վերադարձի հնարավորություն կտան։ Դրանով էլ ամփոփել ենք աշխատանքը», - ներկայացրել է Արսեն Հակոբյանը։

 

Գրքի իտալացի համահեղինակը՝ Մարչելլո Մոլլիկան նշել է․«Այս գրքի հիմնական գաղափարներից մեկն անդրազգայնությունն է։ Նախորդ գրքում այդ անդրազգայնականության գաղափարը սահմանվել էր, բացվել էր, և որոշ կանխատեսումներ կային, որոնք իրականացան ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Դա հիմնականում արտաքին խաղացողների գալը և կարևոր դեր կատարելն էր։ Գրքի վերջին գլուխը նվիրված էր անդրազգայնականության քարտեզագրմանը՝ ինչպես այլ ռեգիոնների կոնֆլիկտների ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վրա։ Իհարկե, դրանով նաև մտնում էինք միջազգային հարաբերությունների դաշտ։ Կարծում եմ, որ կարևոր էր ավելի ընդլայնել խնդրի առարկան՝ չբացառելով նաև այլ գիտակարգեր։ Նաև կարևոր էր պատմությունը ներառելը, քանի որ անհնար է հասկանալ ղարաբաղյան կոնֆլիկտը՝ առանց դրա պատմական զարգացումը հաշվի առնելու»։

 

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, անդրադարձել առկա հիմնախնդիրներին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Միասնության թևերը" վիճարկելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Քոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՔոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթ
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ 
 «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ
Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել 
Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն ենՊապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն են
ԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացըԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
"Ուժեղ Հայաստան" դաշինքի շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ եւ ընտրողների կամքի արտահայտման իրական պատկերը պարզելով
Փաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասինՀայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասին
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքներըԿրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
ԲՀԿ շտաբը ձայների վերահաշվարկի միջնորդություն կներկայացնիԲՀԿ շտաբը ձայների վերահաշվարկի միջնորդություն կներկայացնի
Ռուսաստանի ԿԸՀ  ներկայացուցիչ․ Հայաստանի ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության վերահսկմանն առնչվող բարդություններ են առաջացելՌուսաստանի ԿԸՀ  ներկայացուցիչ․ Հայաստանի ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության վերահսկմանն առնչվող բարդություններ են առաջացել
Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակումՈւկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակում
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ըԸնտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմըՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Իրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունըԻրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Առաքելությունը չի հայտնաբերել որևէ լուրջ խախտում, որը կարող էր ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրաԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Առաքելությունը չի հայտնաբերել որևէ լուրջ խախտում, որը կարող էր ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբԷմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Փաշինյանը մտադիր է «գլխատել պատերազմի եռագլուխ կուսակցությունը և դրա հետ կապված քրեաօլիգարխիկ համակարգը»Փաշինյանը մտադիր է «գլխատել պատերազմի եռագլուխ կուսակցությունը և դրա հետ կապված քրեաօլիգարխիկ համակարգը»
Հայաստանի արդարադատության նախկին նախարար. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար երկու ձայն է պակասումՀայաստանի արդարադատության նախկին նախարար. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար երկու ձայն է պակասում
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա ՍտամբուլումՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը ստացել է 619 զանգ՝ երկրի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը ստացել է 619 զանգ՝ երկրի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ
Ըստ բոլոր ընտրական տեղամասերի ձայների հաշվարկի՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է 49,81%-ովԸստ բոլոր ընտրական տեղամասերի ձայների հաշվարկի՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է 49,81%-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում ձայների հաշվարկի արդյունքներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում ձայների հաշվարկի արդյունքները
Իշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունըԻշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը
Ընդդիմությունը ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների ամփոփումը, համարում է քայլեր ուղղված իշխանության յուրացմանըԸնդդիմությունը ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների ամփոփումը, համարում է քայլեր ուղղված իշխանության յուրացմանը
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների 50.86%-ը, իսկ ընդդիմությունը վրդովված է ընտրությունների խայտառակ ընթացքիցՀայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների 50.86%-ը, իսկ ընդդիմությունը վրդովված է ընտրությունների խայտառակ ընթացքից
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
204 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 55,72%–ով204 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 55,72%–ով
Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբԿոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ
110 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 57,14 %-ով110 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 57,14 %-ով
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքում
ԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրաԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա
Քվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է ՍյունիքումՔվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում
ՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդումՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդում
Exit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համարExit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համար
Քվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերովՔվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերով
«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին
ԿԸՀ. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%ԿԸՀ. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%
Սամվել Կարապետյան. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար Հանձնաժողովի անդամները չպետք է թույլ տան կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակՍամվել Կարապետյան. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար Հանձնաժողովի անդամները չպետք է թույլ տան կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
ՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան էՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է
Ընտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտիԸնտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտի
Ընդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտինԸնդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին
Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  Սյունիքում և ՏավուշումԺամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում և Տավուշում
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
ՆԳՆ. ընտրատեղամասերում տեղադրված ռումբերի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանըՆԳՆ. ընտրատեղամասերում տեղադրված ռումբերի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը
Քաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենաՔաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենա
Մարությանը հայտարարել է բոլոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Բացի Մարությանը հայտարարել է բոլոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Բացի "Քաղաքացիական պայմանագրից" եւ "Հայաստան" դաշինքից
Դատախազ․ 282 հաղորդում է ստացվել ընտրական գործընթացներին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալԴատախազ․ 282 հաղորդում է ստացվել ընտրական գործընթացներին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Ռուսաստանում ակնկալում են Ռուսաստանում ակնկալում են "3+3" հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Երևանում
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունըՌոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը
Էդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվիԷդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվի
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր