Arminfo.info


 Երկուշաբթի, 2 Մարտի 2026 13:00
Ալինե Գրիգորյան

ՀԱԿ․ Հայաստանի իշխանությունները, պարտակելով 2008թ. մարտի 1-ի հանցանքները, դառնում են դրանց մեղսակից

ՀԱԿ․ Հայաստանի իշխանությունները, պարտակելով 2008թ. մարտի 1-ի հանցանքները, դառնում են դրանց մեղսակից

Արմինֆո. 2008 թվականի մարտի 1-ի պետականակործան հանցանքները պարտակող այսօրվա իշխանությունը եւս դառնում է նույնքան հանցավոր ու պատասխանատու, որքան ժամանակին դրանք կազմակերպողներն ու իրականացնողները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ մարտի 1-ի իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ։

 

«2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն ընթացան իշխող վարչախմբի կողմից իրականացված Սահմանադրության, օրենքների կոպիտ խախտումների, զանգվածային բռնությունների, մեծամասշտաբ կեղծիքների պայմաններում։ Դրան անխուսափելիորեն հաջորդեց շուրջօրյա խաղաղ հանրահավաքների տեսքով համաժողովրդական ընդվզումը՝ կենտրոնատեղի ունենալով Ազատության հրապարակը։

Մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբը ծանրակշիռ ու անշրջանցելի փաստաթղթերի մի փաթեթով դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հայցով։ Կանխելու համար Սահմանադրական դատարանի՝ հայցը բավարարելու անխուսափելի դրական որոշումը, մարտի 1-ի վաղ առավոտյան, լույսը չբացված, ոստիկանական համազգեստներով ջարդարարների զինված ոհմակը հարձակվեց վրաններում քնած ցուցարարների վրա։ Չանսալով բանակցություններ վարելու առաջարկին, նրանք բարբարոսաբար ջարդուփշուր ու տակնուվրա արեցին ամեն ինչ։

Հրապարակից քշված ցուցարարների մի քանի խմբեր հավաքվեցին Մյասնիկյանի արձանի շրջակա տարածքում։ Վարչախմբի դավադիր արարքի մասին արագ տարածված լուրը կարճ ժամանակում այստեղ բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։ Հակառակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ջարդարարության՝ բողոքի այդ ցույցը եւս անցնում էր խաղաղ ու կազմակերպված։

 

Երեկոյան մթի քողի տակ սկսվեցին ոստիկանական ջոկատների նոր գրոհներ։ Հնչեցին կրակոցներ, զոհվեց առնվազն 10 մարդ։ Հաջորդ օրվանից օրենքի խախտմամբ մտցվեց հատուկ դրություն, սկսվեցին զանգվածային ձերբակալություններ։

 

Շարժման հազարավոր մասնակիցներ հետապնդումների ենթարկվեցին, շինծու քրեական գործեր կարվեցին, ապօրինի դատավարություններով 150-ից ավելի ակտիվիստներ ձերբակալվեցին, ազատազրկման դատապարտվեցին։

 

2018թ. «հեղափոխական» իշխանափոխությամբ երկրի ղեկավար դարձավ մարտիմեկյան նույն ապօրինություններով ազատազրկված Ն. Փաշինյանը։ Նրա առաջին գործերից մեկը եղավ Մարտի 1-ի գործի վերաբացումը։ Կարծես թե ամեն ինչ ընթանում էր տրամաբանական ընթացքով։ Կատարվեցին բազմաթիվ քննություններ, հրապարակվեցին կարեւոր վկայություններ, որոնք, արդեն իսկ եղած այլ փաստաթղթերի հետ, ավելի քան բավարար էին Մարտի 1-ի գործը լիակատար բացահայտելու եւ սահմանադրական կարգը խախտած, պետական հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Սակայն հանգուցալուծման եզրին հասած գործը անակնկալ մտցվեց փակուղի։ Ռ. Քոչարյանն արդարացվեց Փաշինյանի իսկ «վերակազմած» Սահմանադրական դատարանի մակարդակով։ Դրանով փակվեց նաեւ Մարտի 1-ի գործը։ Այդ ամենի միակ առարկայական արդյունքը եղավ վաղուց մերժված, մարած ու մոռացվող Ռ. Քոչարյանի քաղաքական վերակենդանացումը։

Քիչ անց, նույն Փաշինյանի ապօրինի բոլոր հրամանները կատարող գլխավոր դատախազությունը դադարեցրեց նաեւ Մարտի 1-ի գործով 2008թ. հանիրավի դատապարտվածների դատական արդարացման գործընթացը։ Ապօրինի դատապարտված ավելի քան յոթանասուն մարդ առ այսօր մնում են չարդարացված, եւ դա այն դեպքում, երբ նույն շինծու մեղադրանքներով ուրիշները արդարացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարաններով։

 

Ի հեճուկս կատարված տասնյակ դատական արդարացումների, մինչ այսօր չի պատժվել 2008թ. շինծու գործեր կարած որեւէ քննիչ կամ դատախազ, ապօրինի վճիռներ կայացրած որեւէ դատավոր։ Ավելին՝ նրանցից շատերը որպես խրախուսանք պաշտոնների բարձրացում են ունեցել Ն. Փաշինյանի օրոք։ Այսինքն՝ վերջինս հանրային ամենամեծ հնչեղություն ունեցող մարտիմեկյան ոճիրի գործը ձեռնածությամբ օգտագործել է միմիայն հանուն սեփական վարկանիշի բարձրացման։ Այսօր էլ, նախընտրական այս շրջանում, բարոյական որեւէ արգելակ չունեցող Ն. Փաշինյանը նույն նպատակով, հերթական ձեռնածությանն է դիմում՝ Մարտի մեկի գործում մի քանի շարքային կատարողների դեմ խղճուկ գործեր հարուցելով։

Մարտիմեկյան ոճիրը (նաեւ Հոկտեմբերի 27-ը) խարան են Հայոց պետականության ճակատին։ Եւ ոչ միայն. դրանց բացահայտված չլինելը եւ մեղավորների անպատիժ մնալը մեր պետականության տակ դրված դանդաղ գործողության ական է՝ անկախ պետականության պայմաններում օրինականության, արդարադատության, կյանքի ապահովության ու անվտանգության նկատմամբ քաղաքացու հավատն ու վստահությունը քայքայող, կազմալուծող գործոն։ Ուստիեւ՝ պետականակործան այդ հանցանքները պարտակող այսօրվա իշխանությունը եւս դառնում է նույնքան հանցավոր ու պատասխանատու, որքան ժամանակին դրանք կազմակերպողներն ու իրականացնողները», - ասվում է ՀԱԿ հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմությունը ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը նույնպես առաջադրվել էր ընտրություններում, փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում ՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից: Բողոքի ակցիաները մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների եւ ցուցարարների ու իրավապահների միջեւ բախումների, որոնց հետեւանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում ՝ ոստիկաններ, ավելի քան 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ  ստացան:

 

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործն ամբողջությամբ բացահայտված է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Մեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմՄեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմ
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարումԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարում
Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։
Զարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստովԶարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստով
Իրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջԻրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջ
Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահՀայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ
Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական "նիստն" է անցկացրել ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ
Փաստաբան․ պաշտպանական կողմի համար Գագիկ Ծառուկյանի կալանավորումն անակնկալ չէրՓաստաբան․ պաշտպանական կողմի համար Գագիկ Ծառուկյանի կալանավորումն անակնկալ չէր
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԳագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Սամվել Կարապետյան. ԱԺ պատգամավորի մանդատների ստացումը կարող է լինել Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհըՍամվել Կարապետյան. ԱԺ պատգամավորի մանդատների ստացումը կարող է լինել Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը
Չեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտումՉեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում
2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից
ՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներումՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում
Դիվանագետ․ ԵՄ-ն արդեն 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերումԴիվանագետ․ ԵՄ-ն արդեն 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում
Երևանում բացվել է հայ մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսԵրևանում բացվել է հայ մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես
Դիվանագետ․ ԵՄ-ը Հայաստանին չի պարտադրել ընտրություն կատարել Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւԴիվանագետ․ ԵՄ-ը Հայաստանին չի պարտադրել ընտրություն կատարել Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ
Կարապետյանը ՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին. Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները շարունակվում ենԿարապետյանը ՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին. Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները շարունակվում են
Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Քուրթուլմուշը հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում միասնական կենտրոնի ստեղծման օգտինՔուրթուլմուշը հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում միասնական կենտրոնի ստեղծման օգտին
Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ․ ԴատախազությունՊետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ․ Դատախազություն
Փորձագետ․ Փաշինյանի այցը Ռուսաստան նախադրյալներ է ստեղծում երկխոսության վերականգնման համար, բայց հարաբերությունների ջերմացումն, ավելի շուտ, խորհրդանշական բնույթ է կրումՓորձագետ․ Փաշինյանի այցը Ռուսաստան նախադրյալներ է ստեղծում երկխոսության վերականգնման համար, բայց հարաբերությունների ջերմացումն, ավելի շուտ, խորհրդանշական բնույթ է կրում
Ընդդիմությունը չի հրաժարվել եւ չի հրաժարվի փողոցային պայքարիցԸնդդիմությունը չի հրաժարվել եւ չի հրաժարվի փողոցային պայքարից
Քաղաքագետ․ Կասկածելի ընտրություններից հետո Հայաստանի իշխանություններն սկսել են ամրացնել պնդօղակներըՔաղաքագետ․ Կասկածելի ընտրություններից հետո Հայաստանի իշխանություններն սկսել են ամրացնել պնդօղակները
Ընդդիմադիր․ Բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի վրեժխնդրություն և քաղաքական հետապնդումԸնդդիմադիր․ Բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի վրեժխնդրություն և քաղաքական հետապնդում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է "Կրասնոդարից" սաուդյան  "Ալ Ահլի" տեղափոխությունը
Տոնոյան․ Ծառուկյանի տանը խուզարկությունների տևողությունը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքումՏոնոյան․ Ծառուկյանի տանը խուզարկությունների տևողությունը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում
Թեւանյանը՝ ԱԱԾ նկուղից. Իշխանություններն աննախադեպ զիջումներ են նախապատրաստում, իսկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կանցնեն մյուսներինԹեւանյանը՝ ԱԱԾ նկուղից. Իշխանություններն աննախադեպ զիջումներ են նախապատրաստում, իսկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կանցնեն մյուսներին
Ընդդիմադիր․ Իշխանություններն այնքան են իջել, որ փորձում են վրեժ լուծել Ծառուկյանից, նույնիսկ, կենդանիների օգնությամբԸնդդիմադիր․ Իշխանություններն այնքան են իջել, որ փորձում են վրեժ լուծել Ծառուկյանից, նույնիսկ, կենդանիների օգնությամբ
Արխիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրխիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ