


Արմինֆո.Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիային համապատասխան ազգային իրավասությունից դուրս գտնվող տարածքներում Ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման ծուրջ համաձայնագրի 86-րդ մասնակից պետությունը: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
"ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի իրավական հարցերի վարչության պայմանագրերի բաժնի տնօրեն Դավիթ Նանոպուլոսին է հանձնել 2025 թվականի հունիսի 9-ին ստորագրված ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիային համապատասխան ազգային իրավասության սահմաններից դուրս գտնվող տարածքներում Ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագրի մասին Հայաստանի Հանրապետության վավերագիրը: Հայաստանը դարձավ համաձայնագրի 86-րդ մասնակից պետությունը", - ասված է Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրությունում:



