Arminfo.info


 Չորեքշաբթի, 25 Փետրվարի 2026 10:13
Մարիաննա Մկրտչյան

Պոլսո հայոց պատրիարքն իր դիրքորոշումն է հայտնել Հայոց եկեղեցու շուրջ գործընթացների վերաբերյալ

Պոլսո հայոց պատրիարքն իր դիրքորոշումն է հայտնել Հայոց եկեղեցու շուրջ գործընթացների վերաբերյալ

Արմինֆո.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ներկայացրել է իր դիրքորոշումը Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց հավաքի և Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եպիսկոպոսաց հավաքի ընթացքում Պոլսո հայոց պատրիարքի հղած ուղերձում ասվում է.

 

«Վիեննայի մեջ գումարված անցյալ Եպիսկոպոսական Հավաքի բացման նիստին նվիրապետական աթոռների գահակալները վիդեո-պատգամներով են մասնակցել եւ իրենց օրհնության խոսքն ուղղել ժողովական սրբազաններին: Քանի որ հավաքն արդեն խորհրդակցական ժողովի բնույթ էր ստացել, Թուրքիայի Հայոց Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, իր կարգին փոխանցել է հետեւյալ պատգամը, ուր իր երկու առաջարկներն է ուղղել ժողովական հայրերին եւ Վեհափառ Հայրապետի ուշադրությանը:

 

Պատրիարք Հայրը ունի որոշ ախտանշումներ ներկա անել վիճակի վերաբերյալ եւ իր կարծիքը այս ճգնաժամից դուրս գալու: Սինոդականություն ստեղծել Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դիրքերը ամրացնելու ուղղությամբ եւ ճշտել ամսաթիվ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարման համար: Հետեւյալ խոսքերը ուղղված էին Ժողովական եպիսկոպոս հայրերին որպես խորհրդակցության ներքին նյութ։ Սոցիալական ցանցերում մասնակի շրջարկությունը խափանելու նպատակով հրապարակում ենք Ամեն. Ս. Պատրիարք Հօր խոսքն ամբողջությամբ։

 

Ն.Ա.Տ. ՍԱՀԱԿ Բ. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՈՐ ՊԱՏԳԱՄԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՎԱՔԻՆ

Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ. Սրբազնագոյն Կաթողիկոս Ամենայն Հայոց

Նորին Ս. Օծութիւն Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո

Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան Սրբազան Պատրիարք Հայոց Սրբոյ Երուսաղեմի,

Գերաշնորհ Սրբազան Եղբայրներ,Վիեննայի Եպիսկոպոսաց հավաքի առիթով ողջունում եմ ձեր ներկայությունը, օրհնություն եւ հաջողություն եմ մաղթում տեղի ունենալիք առաջիկա նիստերի ընթացքին:

 

Մայր Աթոռից դուրս, արտասահմանում կատարված այս ժողովը ինքնին մատնանշում է խնդիրը, որ գրեթէ մեկ տարի է՝ հուզում ու խռովում է հայ աշխարհը՝ սկիզբ առնելով Հայաստանի իշխանությունների եւ Մայր Աթոռի առճակատումից:

Այս ժողովը, որ նախատեսված էր որպես Եպիսկոպոսաց Ժողով, դժբախտաբար Հայաստանի եպիսկոպոսների, Վեհափառ Հայրապետի եւ պատրիարքների ներկա չլինելու պատճառով բնականաբար վերածվել է եպիսկոպոսների հավաքի, խորհրդակցական ժողովի: Սակայն սա արգելք չէ, որ այս ժողովից էլ հեղինակավոր ձայն բարձրանա ներկա իրավիճակների վերաբերյալ:

 

Մենք՝ Պոլսոյ Պատրիարք, առաջին օրից սկսած այս անբաղձալի վիճակը տեսանք որպես Հայաստանի ներքաղաքական պրկումների եւ մոտեցող քաղաքական ընտրությունների իբր արձագանգ: Սփյուռքից շատ ավելի հստակ երեւացող այս հակակաթողիկոսական քաղաքական արշավի դեմ սփյուռքի գրեթե բոլոր եկեղեցիներով միասին մենք եւս եկեղեցական միության եւ զորակցության կոչ ուղղեցինք Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետին: Այսպիսի ճգնաժամային եւ ալեկոծային վիճակներում  ամենից կարեւորը սեպեցինք եկեղեցական կարգապահությունը ապահովել նվիրապետական շարքերից ներս առանց մատնվելու խուճապի՝ պահելով պաղարյունությունը:

 

Մասնավորապես, Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքի եւ անձեռնմխելիությունը պաշտպանեցինք մինչեւ որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հստականա քաղաքական ընտրությունների որոշումով: Իսկ Կաթողիկոսի կարգավիճակը վերաճշտելու միակ անառարկելի համաեկեղեցական կառույց լինելով՝ մատնանշեցինք Ազգային Եկեղեցական Ժողովը:

 

Խնդիրը լուրջ է եւ հետզհետե ավելի է խորանում: Ընդդիմադիր քահանաներ եւ եպիսկոպոսներ հանդես են գալիս եւ նրանցից ոմանք կարգալույծ լինելով հանդերձ շարունակում են իրենց պաշտոնները պետական նեցուկով:

 

Կալանավորված եպիսկոպոսներ ունենք ակտիվ քաղաքականություն վարելու պատճառաբանությամբ: Այս բոլորին դիմաց մենք՝ սփյուռքահայերս, մեծ մասամբ դիտորդի դիրքին մատնված ենք եւ շփոթած:

 

Հայ ազգի երկու սրբությունները՝ Եկեղեցին եւ Պետությունը, որոնք ուխտ ունեն միասին ընթանալու հայոց պատմության ուղիներով՝ ազգին լավագույնը տալու նպատակով. իրար մաշեցնելու եւ տկարացնելու արարքներ են ցուցաբերում այսօր: Երկկողմանի գրգռիչ արարքներ եւ արտահայտություններ խրամատները ընդլայնում են եւ հարաբերությունները էլ ավելի անել վիճակի են մատնում: Մայր Աթոռը ամենից շատ այս օրերին պետք ունի երկնային իմաստության:

 

Մենք ունենք համեստ մեր կարծիքը, միջին լուծում, որը կցանկանայի ներկայացնել այս պատկառելի ժողովում եւ հանձնել Վեհափառ Հայրապետի ուշադրության: Վստահաբար նույն գաղափարները արդեն պիտի հնչեն այս հավաքույթի ընթացքում:

 

Այս խառնաշփոթ շրջանին Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկված է այլեւս եւ հապճեպով եւ ջղագրգռությամբ առնված որոշումներով պատճառ է դառնում, որ հակամարտությունը հետզհետե խորանա եւ թնջուկային վիճակ ստանա:

 

Այսպես էր Գևորգ Սրբազանին կարգալուծության որոշումը: Պատշաճը համբերելն էր այս եպիսկոպոսների ժողովին եւ այնտեղ  ձեռք առնվեր Գևորգ եւ մյուս ընդդիմադիր սրբազանների վիճակը: Վեհափառ Հայրապետը կարիքն ունի այս շրջանում իրեն պաղարյունություն եւ խոհեմություն ներշնչելիք հեղինակավոր ժողովականության, որ է սինոդականություն՝ իր կազմում ներգրավելով նաեւ որոշ ընդդիմադիր եղբայրների:

Այս սինոդական դրույթը կարող է հող պատրաստել կառավարության հետ ելքի լուծումներ որոնելու եւ գտնելու ուղղությամբ:

 

Վեհափառ Հայրապետին միշտ միտքը եղած է այսպիսի մի կառոյց հիմնել, անձնապես գիտեմ, բայց երբեք կյանքի չի կոչվել այս գաղափարը:

 

Սա առիթ է, որ այս Եպիսկոպոսական Ժողովը ընտրի 12  ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:

 

Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխությունը, վախենում եմ ներկա Գերագույն Հոգեւոր Խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունը անբաղձալի կերպով տկարանա:

Իշխանությունների հետ հաշտության եւ անցումային շրջանի համար մինչեւ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարումը սինոդականությունը կարող է հանդիսանալ անցումային մի լուծում։

 

Իսկ երկրորդ առաջարկս պիտի լինի Եպիսկոպոսների այս Ժողովը լավ կլիներ, որ ճշտէր այլեւս անհրաժեշտություն դարձած Ազգային Եկեղեցական Ժողովի համար ամսաթիվ եւ կարգադիր հանձնախումբ: Սա որոշ կրքերի հանդարտացման պատճառ կարող է լինել»։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայում տեղի է ունեցել եպիսկոպոսաց հավաք: Այն տեղի է ունեցել թերի կազմով, քանի որ Հայաստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան եպիսկոպոսների նկատմամբ, ինչը նրանց թույլ չի տվել մասնակցել այդ արտագնա հավաքին: Հավաքի ամփոփիչ հայտարարությունում լիակատար աջակցություն է արտահայտվել Ամենայն հայոց կաթողիկոսին և կոչ է արվել Հայաստանի իշխանություններին դադարեցնել ծավալված հակաեկեղեցական արշավը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական լայն արշավ է ծավալել՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը: Այդ քարոզարշավի շրջանակում մի շարք հոգևորականներ կալանավորվել են։ Ավելին, մի խումբ եպիսկոպոսներ միացել են Փաշինյանին՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Այդ առնչությամբ դեկտեմբերի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր դեկտեմբերի 10-12-ին Եպիսկոպոսաց ժողով գումարելու մասին ՝ քննարկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր: Սակայն դեկտեմբերի 8-ին Մայր Աթոռը հայտարարել էր այն անորոշ ժամանակով հետաձգելու մասին, հաշվի առնելով հոգևորականների նկատմամբ իշխանությունների բռնաճնշումները, այդ թվում ՝ կալանավորումները: Այնուհետև Գարեգին Բ-ն որոշում էր կայացրել փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտբ Պելտեն քաղաքում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին:

 

Հատկանշական է, որ ժողովից մի քանի օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ և արգելել նրա մեկնումը երկրից: Դրա համար հիմք են հանդիսացել կարգալույծ հոգևորականներ Արամայիս Թահմազյանի և Ստեփան Ասատրյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ներկայացված հայցերը ։ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործ հարուցելուց մեկ օր առաջ Հայաստանի վարչապետը լրագրողներին ասել էր, որ թույլ չի տա Կաթողիկոսարանին լքել Հայաստանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցըՌուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը
ՀՀ վարչապետը մեկնել է ՂրղզստանՀՀ վարչապետը մեկնել է Ղրղզստան
Կաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ ՓելեշյանինԿաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանին
Անկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարքԱնկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարք
Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։
Վարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանըՎարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանը
Փաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծըՓաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը
Մհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծըՄհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը
Իրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետոԻրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետո
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել 
Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը
ԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակովԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով
Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցըՍահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահՎահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը 
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումըՓաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվելԵրևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել
 Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք
Դատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցըԴատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը
Երևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայություններըԵրևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայությունները
Իշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն ՉախոյանԻշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն Չախոյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
"Մուլտի Վելնես" մարզահամալիրը դատական կարգով կվիճարկի վարձակալության համաձայնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը
Ավետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրաԱվետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրա
Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումըԵրևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասին
Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարությունՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետՀայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետ
Ընդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն ՔոչարյանԸնդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն Քոչարյան
Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական