


Արմինֆո. Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 5:33-ին, Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.2 մագնիտուդով ցնցում։
Երկրաշարժի ուժգնությունը օջախում կազմել է 2-3 մագնիտուդ՝ ըստ Ռիխտերի սանդղակի։ Ավերածություններ չեն եղել։ 2-3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները զգացվել են Մասիս քաղաքում և Մխչյան և Դվին գյուղերում։



