


Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացման լայնածավալ աշխատանքներ: Այդ մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ աշխատանքների իրականացումը թույլ կտա էապես բարելավել տվյալ ոլորտի վիճակագրական տվյալները։ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս տարի Հայաստանը հյուրընկալելու է միջազգային խոշոր սեյսմոլոգիական ֆորում, որը կընթանա Գյումրիի սեյսմոլոգիական կայանում: Այդ կայանը, ինչպես նշել է նախարարը, տարածաշրջանում միակն է, որն ունի միջազգային հավաստագիր, ինչը կարևոր է հայոց պետության միջազգային իմիջի տեսանկյունից ։ Իշխանությունները մշտապես պահպանելու են այդ իմիջը ՝ լուրջ ներդրումներ կատարելով սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման գործում։



