


Արմինֆո. Միջերկրական ծովից Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն, որը երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ցիկլոնը կբերի օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և առատ ձյուն։ «Վերջին 4-5 օրերի ընթացքում արարատյան դաշտում սառը օդը լճացել է։ Սակայն հունվարի 31-ի երեկոյից մինչև փետրվարի 3-ը Հայաստանում, այդ թվում՝ Երևանում, ջերմաստիճանը կբարձրանա մոտավորապես 7-8 աստիճանով։ Վաղվա երեկոյից մինչև փետրվարի 4-ը երկրի շրջաններում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյուն», - նշել է Սուրենյանը։
Լեռնային շրջաններում քամու պոռթկումները կաճեն մինչև 17-20 մ/վրկ, ինչպես նաև ցածր հորիզոնական տեսանելիությամբ ձնաբքեր։



