


Արմինֆո. 2023 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից եւ հայ բնակչության զանգվածային ելքից հետո այնտեղ մնացած վերջին հայերը լքել են այդ շրջանը։
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։



