


Արմինֆո. Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ նույնականացվել են ԶԼՄ-ները, այդ թվում ՝ հայրենական, որոնք այս կամ այն կերպ նպաստել են ապատեղեկատվության տարածմանը:
«Առաջիկայում կարճ տեսանյութերի միջոցով ավելի հաճախ ենք խոսելու հիբրիդային պատերազմների կարևորագույն բաղադրիչի՝ ապատեղեկատվական արշավների մասին: Կփորձենք վերլուծել դրանց ծագումն ու նպատակները, հիմնական թիրախները, ընտրված ժամանակը», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նազելի Բաղդասարյանը։
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը վստահ է, որ "մեր հասարակության տեղեկատվական կայունության բարձրացման լավագույն միջոցը անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկատվության տիրապետումն է", ինչին կփորձեն նպաստել կառավարությունում:
Ինչպես հայտարարել է Բաղդասարյանը, ուսումնասիրվել են ապատեղեկատվության բոլոր հոսքերը, որոնք ուղղվել են Հայաստանի դեմ։ «Նույնականացվել են նաև Հայաստանի այն ԶԼՄ-ները, որոնք այս կամ այն կերպ նպաստել են ապատեղեկատվության տարածմանը: Երբեմն դա տեղի է ունեցել գիտակցաբար, երբեմն՝ մեխանիկորեն", - նշել է Նազելի Բաղդասարյանը։



